Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ՀՀ երեք նախագահները հերթով մեկը մյուսին մերկացնում են ստախոսության մեջ

Ազգագրագետ Հրանուշ Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհրաձգությունը ցուցադրեց հանրությանը վաղուց հայտնի իրողությունը՝ իշխանության բարձրագույն մարմինների ղեկավարները ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել ստախոսության ամոթալի արատից: Ռոբերտ Քոչարյանը խոսելով «գույք պարտքի դիմաց» գործարքի մասին՝ լռելյայն շրջանցեց Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը՝ ստացած արտադրական միավորների գործարկումը, ինչն օգտագործեց երրորդ նախագահը՝ ի դեմս էներգետիկայի նախարար Մովսիսյանի, հիշեցնելով այդ փաստը: Ռոբերտ Քոչարյանը ստեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու իր ծրագրերի մասին, ինչին պատասխանեց ներկայիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հիշեցնելով ՀՀ կառավարության կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին ընդունված N 666-Ն և 2006 թվականի մայիսի 26-ին ընդունված N 796-Ն որոշումները:

Ռոբերտ Քոչարյանը իր երրորդ արձագանքով հիշեցնում է, որ 2002թ. «Գույք պարտքի դիմացը» ձևավորվել է անձամբ Մովսիսյանի մասնակցությամբ, և, լռելով Ռուսաստանին հանձնված գույքի հետագա ճակատագրի մասին, «մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ» /այլ փաստարկներ չի բերում/:

Ավելի մանրամասն է անդրադառնում 2006-ի համաձայնագրին, որով «Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ»: Շրջանցելով ՀՀ բնակչության համար շատ կարևոր այն հարցը, որ սուբսիադավորումը ժամանակավոր էր և մեծ հաշվով իրականացվել է հայկական գույքի արժեքի հաշվին /Գազպրոմին տրված կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվել էր 250 մլն դոլար/, Քոչարյանը «մոռանալով-մոռանում է», որ ով ով՝ ինքը շատ լավ գիտեր, որ սուբսիդավորման աղբյուրը շուտով կսպառվի և գազի գինը կաբրձրանա, «մոռանում է» նաև, որ իր կողմից արդյւոնավետ համարված այդ գործարքները, ի թիվս այլևայլ գործարքների, հանրությանը պատկանող հարստության՝ գույքի փոշիացումն էր այն դեպքում, երբ իր իսկ իշխանության տարիներին եկամտաբեր տնտեսություն չէր ձևավորվում և շինարարությունն, իհարկե, բիզնեսի այլ ոլոտներ չոնեցող փողի մեռցնել էր քարի ու բետոնի մեջ, չհաշվելով «պետական կարիքների համար» բնակչության գույքի հատկացումը իր «բիզնես միջավայրին»:

«Պետական կարիքների համար» հանցագործությունը խնամքով շրջանցում են երկու կողմերն էլ, երկուսն էլ ոտքից գլուխ թաթախված են այդ հանցագործության մեջ: Արդյունքում շատ լավ իմանալով միմյանց հանցագործությունները, անկախ Հայաստանի դեռևս կարճաժամկետ գոյության ընթացքում պաշտոնավարած երեք նախագահները և նրանց «թիմերը» մեղադրում են միմյանց և հերթով մեկը մյուսին մերկացնում ստախոսության մեջ, չնայած առաջինի պաշտոնավարման շրջանում բոլոր երեքն էլ միմյանց և ամեն մեկին առանձին-առանձին գովել են:

Երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում միմյանց գովել են վերջին երկու նախագահները և միասին ու առանձին-առանձին քննադատել առաջին նախագահին: Երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում գործողին մեղադրում են առաջին երկուսը, իսկ գործողը մերկացնում և մեղադրում է առաջին երկուսին: Շրջանակը փակվել է, բայց մեծ հաշվով հանրությունը չի վստահում և երեքից ոչ մեկին և բոլորին մեղադրում է ժողովրդի դեմ գործած հանցագործություններում, իսկ երեքը միասին և առանձին-առանձին չեն վստահում հանրությանը: Քանի որ անկախ Հայաստանի կարճաժամկետ փորձը իշխանության վերին օղակներում միմյանց քննադատողների «սերտ բարեկամության» հարուստ նյութ ունի, բնավ չի բացառվում երեք նախագահների հերթական սերտ բարեկամության վերահաստատումը՝ հանրության դեմ:

Իրականում ինչքան քիչ խոսվի անկախ Հայաստանի երեք նախագահների մասին՝ այնքան մոտ կլինի այս շրջանակից դուրս ապագա նախագահի փնտրտուքը: Թող իրար միս ուտեն՝ ինչքան սրտները կուզի, ինչքան ուժները կպատի… »:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում