Չինաստանի պաշտպանության նախարար, պետխորհրդի անդամ Վեյ Ֆենհեն հայտարարել է հանուն երկրի ամբողջկանության պաշտպանության և Թայվանն առանձնացելու փորձերը հետ մղելու ցանկացած գին վճարելու պատրաստակամության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Եթե որևէ մեկը երբևէ փորձի Թայվանն առանձնացնել Չինաստանից, չինացի զինծառայողները վճռական գործողություններ կձեռնարկեն: Եվ մենք կվճարենք անհրաժեշտ գինը»,-Սյանշանի անվտանգության ֆորումի բացման ժամանակ ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը:
Չինաստանը կտրուկ է արձագանքել սեպտեմբերի վերջին Թայվանի և ԱՄՆ-ի՝ պաշտպանական պայմանագիր կնքելուն՝ խոստանալով պահպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:











































