Saturday, 27 06 2026
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26

Բնական գազի ռուբլով ձեռքբերումը բխում է Հայաստանի շահերից. դա թույլ կտա մեղմացնելու սակագնային քաղաքականությունը

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, նախօրեին Հայաստանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի գնին, նշել էր, որ ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցների պայմաններում միանգամայն բնական է՝ գազի գնի համար անցումը ռուբլուն։ Գլազևի խոսքերով՝ դոլարը դարձել է թունավոր արժույթ, և Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հայաստանի և ԵԱՏՄ-ի երկրների հետ վճարումներում դոլար օգտագործվի, քանի որ դոլարի ցանկացած օգտագործում քաղաքական ռիսկեր է պարունակում։ Թեմայի հետ կապված զրուցել ենք էներգետիկ և անվտանգության ոլորտների փորձագետ Վահե Դավթյանի հետ։

Պարոն Դավթյան, ինչպե՞ս եք գնահատում Գլազևի այս հայտարարությունը, որը, կարծեք թե, հաջորդում է գազի սակագնի նվազեցման խոսակցություններին։ Ռուբլով գազի գնի հաշվարկումը ձեռնտո՞ւ է Հայաստանին։

-Նախ և առաջ նշեմ, որ Ռուսաստանից բնական գազը ռուբլով գնելու մոդելի մասին խոսվում է 2015 թվականից ի վեր, մասնավորապես այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես մուտք գործեց ԵԱՏՄ և որոշ ժամանակ անց կողմ հանդես եկավ բնական գազի, էլեկտրաէներգիայի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր ստեղծման գաղափարին: Մոսկվան, այնուամենայնիվ, չէր շտապում ապահովել հայ-ռուսական գազային առևտրի դեդոլարիզացիան, քանի որ, ի վերջո, դոլարով իրականացվող վճարները բխում էին «Գազպրոմ»-ի շահերից: Ավելին, նշված ժամանակահատվածում ռուսական ռուբլին դևալվացիա էր ապրում, և ռուսական տնտեսությունը դոլարի լուրջ կարիք ուներ: Դա պայմանավորված էր միջազգային նավթի շուկայում գների կտրուկ անկմամբ, ինչն ուղղակիորեն հարված հասցրեց Ռուսաստանի ֆինանսական կայունությանը: Այսօր, սակայն, նավթի գները զգալիորեն աճել են՝ տատանվելով 75-83 դոլարի միջև, մինչդեռ «Գազպրոմ»-ի 2018-ի բյուջեի հիմքում դրված է մոտ 50 դոլար բարելի դիմաց գինը, ինչը նշանակում է, որ Մոսկվայի համար այժմ հիանալի ժամանակներ են տարատեսակ աշխարհաքաղաքական գործընթացներ նախաձեռնելու համար: Այդ նախաձեռնություններից է նաև ռուսական տնտեսության դեդոլարիզացիան, որի մասին պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել Իրանի ու Թուրքիայի հետ: Այդ ալիքի տակ ենք անցնում նաև մենք: Հետևաբար, կարծում եմ, որ հայ-ռուսական առևտրի դեդոլարիզացիան չի սահմանափակվի միայն բնական գազով, այլ կանդրադառնա այլ ռազմավարական նշանակության ապրանքների վրա, օրինակ, ցորենի:

Եվ դա ի՞նչ կարող է տալ Հայաստանին։ Որքանով է դեդոլարիզացիան մեզ համար շահավետ։ Ի՞նչ ենք մենք շահելու։

-Բնական գազի ռուբլով ձեռքբերումը, ընդհանուր առմամբ, բխում է Հայաստանի շահերից, քանի որ դա թույլ կտա ավելի մեղմացնելու սակագնային քաղաքականությունը: Սա ամենևին էլ չի նշանակում, որ դոլարի գործոնն ի սպառ կվերանա: Կարծում եմ, որ նոր մոդելին անցում կատարելու դեպքում, գոնե սկզբնական փուլում, Ռուսաստանը Հայաստանի համար գազի սակագինը կսահմանի ռուբլով, սակայն գնի հիմքում, միևնույն է, դոլարի փոխարժեքն է ընկած լինելու, ինչը տրամաբանական է, քանի որ ռուսական ռուբլին դեռ չի կայացել որպես միջազգային արժույթ, և ռուսական խոշոր գործարարներն ու ֆինանսիստներն այսօր մեծ զգուշությամբ են խոսում տնտեսության դեդոլարիզացիայի մասին: Ամեն դեպքում, ռուբլով իրականացվող առևտուրն ակնհայտորեն ինչ-որ չափով կկայունացնի մեր ներքին շուկան, իսկ բնական գազի ներկրման տիրույթում դոլարի անվերջ տատանումներից որոշակի պաշտպանվածություն կձևավորվի: Սա լավ նախադրյալ կարող է լինել նաև երկրի ներսում ավելի ողջամիտ ու պատասխանատու սակագնային քաղաքականություն վարելու համար, ինչը պետք է, նախ և առաջ, արտահայտվի սակագնի մոտ 20-25 տոկոսով նվազեցման մեջ:

Այդ մոդելի կիրառումը ի՞նչ հեռանկարներ ունի։

-Մեր երկրում էլեկտրաէներգիայի գեներացման մոտ 40 տոկոսը ապահովվում են բնական գազով աշխատող ջերմակայանները: Հետևաբար, եթե մենք ունենանք ավելի ցածր գնով բնական գազ, ապա դա կանդրադառնա նաև էլեկտրաէներգիայի ինքնարժեքի ու, հետևաբար, վերջնական սակագնի վրա: Այս իմաստով գազը համակարգային նշանակություն ունի մեր տնտեսության ու սոցիալական անվտանգության համակարգի համար: Ու այս իմաստով, ռուբլով առևտուր իրականացնելը բխում է մեր տնտեսական շահերից, որոնք այս կետում լիովին համընկնում են ԵԱՏՄ շահերի հետ: Մինչև 2025թ. պետք է արդեն ձևավորվի բնական գազի միասնական շուկան, ինչի համար գազային բիրժաներ են ստեղծվելու, որտեղ միության անդամ-պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, կկարողանան տվյալ պահին գործող ու ընթացիկ շուկայական իրողություններով պայմանավորված գնով անհրաժեշտ ծավալի գազ գնել: Այս ձևաչափը շատ հրապուրիչ կարող է լինել, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ այսօր աշխարհում ու հատկապես Ռուսաստանում խողովակաշարային գազի ինքնարժեքի զգալի նվազում է նկատվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում