2014-ի հունվարի 15-ին TLC հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հյուրը Քեյշա անունով 22-ամյա մի ամերիկուհի է եղել: Աղջիկը լրագրողների ուշադրությունը գրավել է ամեն օր օգտագործված տակդիրներ ծամելու իր սովորությամբ: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Հաղորդման հերոսուհու խոսքերով` իր այդ սովորությունը սկսվել է 2 տարի առաջ, երբ իրեն առաջին անգամ գրավել է կեղտոտ հիգիենիկ միջոցների հոտը: Դրանից ի վեր Քեյշան ծամել է 25 հազար կեղտոտ տակդիրներ, ինչը հավասար է 6 նորածնի տակդիրի:
Աղջկա մոտ կախվածությունն այնքան ուժեղ է, որ նրա պահարաններն և պայուսակը լի են տակդիրներով:
«Տակդիրի մեջ պետք է մեզ լինի: Ամենածանրերը, որոնցից ուժգին մեզի հոտ է գալիս, ամենալավն են»,- ասել է Քեյշան:
Նրա փեսացուն լրագրողներին վստահեցրել է, որ չի կիսում ընկերուհու «հայացքները»:
«Ես դրանք սիրում եմ իրենց համի պատճառով: Եվ միշտ մեկը վերցնում եմ ինձ հետ, երբ պատրաստում եմ խոհանոցում»,- հավելել է ամերիկուհին:














































