Ռոմանտիկ երեկոյի նախաշեմին շատերը ձգտում են մոմերի օգնությամբ անմոռանալի մթնոլորտ ստեղծել, սակայն այժմ նրանք երեկոն իրականում կախարդական կարող են դարձնել ամերիկացի գիտնականների մշակած լուսատու բույսերի օգնությամբ:
30 տարի շարունակ գիտնականները փորձել են լուսատու բույսեր ստեղծել, սակայն նրանց մշակումները կախված են եղել ուլտրամանուշակագույն լույսից և գունավորող նյութեր են պարունակել: Վերջերս հայտնի է դարձել, որ ամերիկյան Bioglow ընկերությանը հաջողվել է առաջ անցնել նախկին նորարարություններից և անկախ լույս տվող բույսեր ստեղծել, հաղորդում է բրիտանական Daily Mail հրատարակչությունը:
Մշակողները լրագրողներին պատմել են, որ կենդանի լուսատուն ստեղծվել է ծովային բակտերիաների և սենյակային բույսերի միացմամբ և կարող է որպես սեղանի լամպ օգտագործվել:
Starlight Avatar լուսատու բույսերը կարող են լույս տալ իրենց ամբողջ կյանքի ընթացքում՝ 2-3 ամիս, դրանց լույսը աստղերի տված լույսին է նման:
Կենդանի լուսատուների առաջին չափաքանակը կվաճառվի աճուրդում, սակայն ընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է իր արտադրանքի նախնական պատվերներ ընդունել:













































