Ամերիկյան T-6 Texan միաշարժիչ ինքնաթիռը՝ լյուտվաֆեի (վերմախտի ռազմաօդային ուժերի) խորհրդանշաններով, Կալիֆոնիայի նահանգում ընկել Է խճուղու վրա եւ կրակով բռնկվել: Իրադարձությունների վայրից կադրերը Facebook-ում հրապարակել Է Derrick Weldon օգտատերը:

KTLA հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն չի տուժել: Նրա անունը չեն հայտնում: Վթարից հետո մայրուղու մի քանի գոտիներ փակվել են: Պատահարի վայր ժամանած հրշեջները մարել են օդանավի այրվող բեկորները:

https://www.facebook.com/derrick.weldon/posts/2391905264158254











































