Friday, 12 06 2026
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային

«Եռաբլուր» պանթեոնում դիակ է հայտնաբերվել

Երևանում այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում դիակ է հայտնաբերվել:

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ ժամը 08:25-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ «Եռաբլուր» պանթեոնի մոտ տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Գրիգոր Կարապետյանը, քննիչներն ու փորձագետը:

Պարզվել է, որ մահացածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանն է:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա 1.5 ամիս առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից տեղափոխվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել են ձեռագրով գրված մի նամակ, իսկ ձեռագրի հետևում համակարգչով հավաքված տեքստ, որտեղ, մասնավորապես, գրված է, որ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կ. Արզումանյանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Օպերլիազորը մահացել է ծնոտին արձակված մեկ կրակոցով:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Սուրեն Նավոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում ձեռագրաբանական, դատաձգաբանական, դատաբժշկական, ձգաբանական և դատաքիմիական:

Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Մակարով» տեսակի ատրճանակը առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Դին տեղափոխվել է դիահերձարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում