Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

1-ամյա դստեր համար ծնողների պայքարն ավարտվել է հօգուտ մոր

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում մի դեպք, որն ի ուրախություն դրական ավարտ ունեցավ: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:

1 տարուց ավելի է, ինչ փոքրիկ Մարիամիկի ծնողները պայքարում են, թե երեխան ծնողներից որ մեկի հետ պետք է ապրի: 1-ամյա Մարիամիկի ծնվելուց հետո, նրա մոր` Մելինե Գրիգորյանի մոտ հետծննդյան փսիխոզ է առաջացել, նա որոշ ժամանակ բուժում է ստացել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում, այդ ընթացքում նրա նորածին դստեր խնամքը «հանձնել էին» ամուսնու` Սարգիս Ղոնյանի ընտանիքին: Հետծննդյան փսիխոզը Գեղանուշ գյուղում բնակվող ամուսինների բաժանման պատճառ դարձավ. Սարգիսը, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Մելինեն, իրեն չէր այցելում, չէր հետաքրքրվում կնոջ առողջության մասին: Մելինեի տառապանքներին գումարվել էր ևս մեկը` «զրկվել էր» դստեր հետ ապրելու հնարավորությունից. շաբաթվա մեջ 1-2 անգամ այցելում էր ամուսնու բնակարան ու մի քանի ժամով շփվում երեխայի հետ: Կազդուրվելուց հետո էլ ամուսինը չէր ցանկանում Մարիամիկին տալ մոր խնամքին, պատճառաբանելով, որ թե կինն ի վիճակի չէ երեխային «տիրություն» անել: Իսկ փոքրիկ Մարիամիկը, ինչպես Մելինեն պատմեց, մոր հետ տեսակցելուց, զբոսնելուց ու շփվելուց հետո, ամեն անգամ մորը հրաժեշտ տալիս` ժամերով լաց էր լինում. «Փեշիցս չէր պոկվում, ինձ բաց չէր թողնում»:

Մելինե Գրիգորյանը շատ բան չգիտեր իր հիվանդության մասին, և կարծում էր, թե լուրջ խնդիր է, մտածում էր` կբուժվի-չի բուժվի. մտքովը չէր անցնում դիմել գոնե հոգեբանի օգնությանը: Մոր և 1-ամյա դստեր այս տանջանքները ձգձգվեցին մեկ տարուց ավելի: Մելինե Գրիգորյանը դիմել էր դատարան` պահանջելով երախայի խնամքն իրեն հանձնել:

Տեղեկանալով մոր և երեխայի բաժանման մասին՝ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ Արձանգանքման Խմբի անդամները որոշեցին աջակցել Մելինե Գրիգորյանին: Մելինեի մոր` տիկին Մելանիայի ներկայացմամբ` ՀԿ-ի անդամները ներկա են եղել դատական նիստին, առաջարկել են հոգեբանի օգնություն. «Դա իսկապես շատ մեծ օգնություն էր, հոգեբանը եկավ մեզ մոտ, զրուցեց Մելինեի հետ իմացանք, որ դա ծանր հիվանդություն չէ, բուժվում է, և Մելինեն միակը չէ, որ նման խնդիր է ունեցել»: Սկզբանական շրջանում Մելինեն շատ լարված էր, հոգեբանական ծանր վիճակում, թեև մարզի բժշիկներն աշխատում էին նրա հետ, սակայն երախայից բաժանված լինելն ավելի էր խորացնում ծանր ապրումները: Իսկ հոգեբանի և Արագ Արձագանքման Խմբի` պարբերաբար Մելինեի հետ աշխատելու և անընդհատ աջակցություն ցուցաբերելու արդյունքում Մելինեյի հոգեկան վիճակը բարելավվեց, և երիտասարդ ու անփորձ մայրը հանգիստ հոգեվիճակով, ինքնավստահ սկսեց պայքարել իր երեխայի համար:

Մենք` Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը, 26.09.2013 թվականի`«Մեկ տարեկան Մարիամիկը օրերով մորը չի տեսնում» հրապարակումով անդրադարձել ենք այս խնդրին: Դեռ նախորդ տարի էր դատարանը դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ նշանակել, որից հետո դատական գործընթացը պետք է վերսկսվեր ու վերջնական վճիռ կայացվեր: Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին վերջապես փորձաքննություններն իրականացվեցին, բայց մինչ եզրակացությունը տրվեր և դրա հիման վրա դատարանը որոշում կայացներ, Մելինեին տանջանքներն ու սպասումները բազմապատկվել էին. և միայն հույսը, որ դստեր հետ ապրելու հնարավորություն կունենա, մի քիչ մեղմացնում էին մոր վիճակը: Դժվար է ասել, թե է’լ որքան կձգձգվեր Մելինեի սպասումները և որքան կտևեր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների ընթացքն ու դատարանի որոշումը, եթե «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հետևողական չլիներ և իր ուշադրության կենտրոնում չպահեր խնդիրը: ՀԿ-ի ներկայացուցչ Լիդա Մինասյանի խոսքերով` «Մենք պարբերաբար հետաքրքրվում էինք փորձաքննության ու դատական գործընթացի մասին, մշտապես կապ էինք պահպանում Մելինեի հետ, խորհուրդներ տալիս, հետևում նրա առողջական վիճակին, քաջալերում էինք, որ հույսը չկտրի ու թևաթափ չլինի»:

Եվ վերջապես, Մելինեի անտանելի սպասումներն ու ՀԿ-ի հետևողականությունը հանգեցրեց նրան, որ դատարանը արդար որոշում կայացրեց. Մաիրամիկն այսօր մոր խնամքի տակ է:

Նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, թե որտեղ պետք է բնակվի փոքրիկ Մարիամիկը. ըստ դատավճռի` Մարիամ Սարգիսի Ղոնյանի բնակության վայրը որոշել մոր` Մելինե Գրիգորյանի բնակության վայրում:

Հիմա Մելինե Գրիգորյանն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց` ամենաերջանիկ մայրն է. աշխատելու մտադրություն չունի. «Հլը կարոտս առնեմ երեխայիցս, չեմ ուզում մի վայրկյան բաժանվեմ իրանից»:

Վերջերս էլ Մարիամիկի հայրը` Սարգիս Ղոնյանը այցելել էր դստերը: Մելինեյի մոր` տիկին Մելանիայի պատմելով` «Եկել էր ասում էր երեխուն տվեք տանեմ մի քիչ պահեմ, բայց չտվեցինք, հազիվ ենք տուն բերել: Ասեցի` մեր բարեկամներնն ամեն օր գալիս են երեխային տեսնելու, թող մի որոշ ժամանակ անցնի, կգաս կտեսնես, կտանես: Մի քիչ ջղայնացավ, բայց հետո ոնց որ թե հասկացավ»:

Երախայից նորից բաժանվելու վտանգ Մելինեն չի զգում, կարծում է, որ ամուսինը դժվար թե դիմի Վերաքննիչ դատարան` բողոքարկելու: Իսկ ներկայումս ամուսնալուծության հայցն է դատարանում, որի վճռից հետո էլ վերջնական պարզ կլինի, թե հայրը ինչ պայմաններով կկարողանա տեսակցել դստեր հետ:

«Հիմա ես շատ լավ եմ, լրիվ առողջ եմ ինձ զգում, մեկ-մեկ գնում եմ բժշկիս մոտ` խորհրդակցելու, իրեն տեսնելու, բայց ընդհանուր ես լավ եմ, ոնց կարամ վատ լինեմ, եթե Մարիամիկս հետս է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հետաքննող լրագրող

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ Արձագանքման Խմբին` http://rru.swv.am/:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում