Monday, 29 06 2026
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Արթուր Գևորգյանի հաղորդումը հանցագործության մասին․ հայկական բռնցքամարտը կործանվում է․․․

Այս օրերին Երևանում ընթանում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որը արդեն իսկ կարելի է համարել սկանդալային: Հիշեցնենք, որ հայկական բռնցքամարտը բաժանվել է երկու թևերի: Վստահ լինելով, որ Արթուր Գևորգյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրել ապօրինի բռնցքամարտի մի խումբ գործիչներ հիմնել է այսպես ասած այլընտրանքային ֆեդերացիա: Գևորգյանի դուրս եկած բռնցքամարտիկներն ու մարզիչները պահանջում են ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն:

Օրեր առաջ ՀՀ և ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել և առաջարկել հանգուցալուծման տարբերակ: «Հայաստանի «Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀՀԲՖ) նախագահի 02.08.2018 թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպումները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը և այն հանգուցալուծելու նպատակով առաջարկում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին (հոդված 37) համապատասխան ՀՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը և բոլորին ծանուցել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացման օրակարգի, վայրի և ժամի մասին` խստորեն պահպանելով ՀՀԲՖ-ի կանոնադրության 4.2.1, 4.2.2, 10.3.3 և 10.5.3 կետերի դրույթները», ասված էր հայտարարության մեջ: Նշենք սակայն, որ նոր ընտրությունների անցկացման հեռանկարը այս պահին դեռևս տեսանելի չէ: Ավելին երեկ աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ Արթուր Գևորգյանը:

Վերջինի խոսքով` բռնցքամարտի մյուս ֆեդերացիան կաշառք է առաջարկել մարզիկներին, որ չմասնակցեն Հայաստանի առաջնությանը. «Այս կերպ այդ ֆեդերացիան պարզապես կործանում է, այդ երեխաների ապագան: Այս առաջնությանը չի մասնակցում Նարեկ Մանասյանը: Նրա հետ կապված մեր ֆեդերացիան բացառիկ ներդրում ունի: Ես հասկանում եմ, որ այդ քաշային կարգում լուրջ մրցակցություն կա և գուցե վախն է պատճառը նրա չմասնակցության: Որևէ այլ ֆեդերացիա, բացառությամբ այսօր Հայաստանի առաջնությունն անցկացնող ֆեդերացիայի, կապ չունի սիրողական բռնցքամարտի հետ: Լավ երևույթ չէ, որ նույն մարզաձևի երկու ֆեդերացիա կա, դրա արդյունքում կորչում է որակը: Բայց եթե մարզիկներն ուզում են մասնակցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, կամ Օլիմպիական խաղերին միակ ճանապարհը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան է և այս առաջնությունը»,- նշել էր Գևորգյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի կողմից սա ըստ էության հաղորդում է հանցագործության մասին: Կաշառքի դիմաց մարզական միջոցառմանը չմասնակցելը ոչ միայն սպորտային այլև քրեական հանցագործություն է: Առաջնությունը կարելի է բոյկոտել, բայց տեղի ունեցող զարգացումները ոչ միայն մտահոգիչ են, այլև կարող են կործանարար հետևանք ունենալ: Միայն այլընտրանքային ֆեդերացիա ստեղծումը կարող է վերջնական հարված հասցնել հայկական բռնցքամարտին: Բնական է, որ ԱԻԲԱ-ն հետևում է մեր երկում ծավալված իրադարձություններին և խնդիրը չկարգավորելու դեպքում կարող է կտրուկ որոշումներ կայացնել: Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում ԱԻԲԱ-ն կարող է լուրջ պատժամիջոցների դիմել՝ ընդհուպ մինչև Հայաստանի հավաքականների որակազրկում: Դա ոչ միայն կհեղինակազրկի հայկական բռնցքամարտը, այլև հայկական սպորտը:

Խնդիրը միայն ու միայն պետք է կարգավորվի բանակցությունների արդյունքում: Կրկին պետք է նշել, որ այս պահին ամենավտանգավորը նոր ֆեդերացիայի գոյությունն է: Նշենք նաև, որ խնդրի կարգավորման գլխավոր պատասխանատուներն են Արթուր Գևորգյանը և սպորտի նախարարն, ինչպես նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Գևորգյանը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել ՀԱՕԿ նախագահի պաշտոնում. «Եթե ես նախկինում տարակուսում էի ՀԱՕԿ նախագահի պաշտոնում 2020 թվականին իմ թեկնածությունը դնելու հարցում, ապա այսօր հայտարարում եմ, որ ես դնելու եմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում», -նշել էր Գևորգյանը: Այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գևորգյանը մտադիր չէ զիջել դիրքերը: Ավելին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս Գևորգյանի, մարտական է տրամադրված: Փոխզիջումների գնալուն կարծես հակված չէ նաև Ծառուկյանը:

Մարզաձևով սրտացավ մարդկանց մնում է հորդորել անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆիլկտը հարթելու համար, ինչը կնպաստի մարզաձևի աշխատանքների բնականոն ընթացքին: Ամենևին ցանկալի չի լինի, որ խնդրին ստիպված լինեն միջամտել միջազգային կառույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում