Եվրամիության իշխանությունները չեղյալ են հայտարարել ավանդական ընթրիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բրյուսելում Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովին, որտ նախատեսվում է այս ամիս: Նպատակն է ցույց տալ, որ հարաբերություններում ամեն ինչ բերանպաստ չէ Մոսկվայի հետ Ուկրաինայի համար պայքարից հետո՝ գրում է Reuters-ը:
Պուտինը Բրյուսել կայցելի հունվարի 28-ին՝ մասնակցելու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հերթական գագաթնաժողովին: Սովորաբար գագաթնաժողովը տևում է երկու օր, իսկ այս անգամ՝ մեկ օր, առանց ընթրիքի:
Լարվածությունը մեծացավ նախորդ տարվա վերջում, երբ ԵՄ-ը Ռուսաստանին մեղադրեց Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հրաժարվի Բրյուսելի հետ մերձեցումից և ավելի սերտ հարաբերություններ կառուցի Մոսկվայի հետ:
Այժմ գագաթնաժողովն իրենից կներկայացնի մի քանի ժամ տևողությամբ բանակցություններ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի և նրանց առանցքային խորհրդականների միջև, որից հետո կլինի աշխատանքային ճաշ:
Դիվանագետներից մեկը նշել է, որ Եվրամիությունը ձևաչափի փոփոխություն առաջարկել է որպես միջոց՝ ստանալու հնարավորություն խոսել ավելի բացահայտ, վարել ավելի ռազմավարական քննարկում, սովորական թատերական գագաթնաժողովի փոխարեն: Մասամբ ձևաչափի փոփոխությունն ուղղված է նրան, որ ցուցադրվի, որ ամեն ինչ կարգին չէ:








































