Իսրայելի ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպաններին Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից՝ ի նշան բողոքի պաղեստինամետ դիրքորոշման՝ հաղորդում է ANSAmed-ը:
Նման որոշում կայացվել է ի պատասխան այն բանի, որ ավելի վաղ Իսրայելի դեսպաններին կանչել էին Լոնդոնի, Մադրիդի, Փարիզի և Հռոմի արտաքին քաղաքական գերատեսչություններ: Իսրայելցի դիվանագետներին բողոքի նոտա էին հղել պաղեստինյան գրավյալ տարածքներում բնակավայրերի ընդլայնման ծրագրերի կապակցությամբ:
Իսրայելի ԱԳՆ-ն նշել է, որ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կողմնակալ դիրքորոշումները բարդացնում են խաղաղ երկխոսությունն իսրայելցիների և պաղեստինցիների միջև:










































