Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Արմեն Սարգսյանը դրեց վերջակետը․ հակահեղափոխության ֆիասկոն

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել ԱԺ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ:

Նախագահի հայտարարության տեքստում մասնավորապես ասված է․ «․․․Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խոր ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ: Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա- իրավական խնդիրների մասին: Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար»:

Այսօր մենք անդրադարձել էինք այս խնդրին՝ գրեթե ամբողջովին կանխատեսելով իրադարձությունների հենց այս սցենարը։

Երկրում ստեղծված իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանը չէր կարող ստորագրել խորհրդարանի ընդունած օրենքը, միևնույն ժամանակ՝ հասարակությանը պետք է հաստակ պատճառաբանվեր, թե որոնք են այն մոտիվները, որոնք նախագահին ստիպել են խորհրդարանի հոկտեմբերի 2-ին ընդունած օրենքն ուղարկել ՍԴ։

Արմեն Սարգսյանի տարածած տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառը, որը նման որոշում կայացնելու հիմք է հանդիսացել։

Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը․ արձանագրում է Արմեն Սարգսյանը, ու հենց դա է գլխավոր պատճառը, որը նախագահին ստիպել է ձեռնպահ մնալ խորհրդարանի ընդունած աղմկահարույց օրենքը ստորագրելուց։

Խնդիրն իսկապես այն չէ, թե ֆորմալ առումով խորհրդարանի ընդունած օրենքն ինչքանով է անխոցելի իրավական տեսանկյունից, շատ ավելի սկզբունքային է, թե ինչ նպատակով է ընդունվում այս կամ այն փաստաթուղթը։ Եթե նույնիսկ խորհրդարանի կանոնակարգում հոկտեմբերի 2-ին իրականացված փոփոխությունները չեն հակասում Սահմանադրությանը, միևնույն է, դրանց ընդունումը միայն խորացնում է երկրում առկա սահմանադրական ճգնաժամը, սահմանափակում է դրանք հանգուցալուծելու քաղաքական լուծումները։

Լեգիտիմությունը շատ ավելի տարողունակ հասկացություն է, քան դրա իրավական մեկնությունը ու իր մեջ ներառում է նաև քաղաքական բաղադրիչ։

Արդյո՞ք ԱԺ կանոնակարգում հոկտեմբերի 2-ին կատարված փոփոխությունները միտված են խորհրդարանական ինստիտուտի հեղինակության բարձրացմանը, թե՞ լուծում են լեգիտիմությունը կորցրած խորհրդարանը հեղափոխությունից պաշտպանելու խնդիր։ Իհարկե՝ երկրորդը, հակառակ պարագայում՝ ԱԺ-ն հոկտեմբերի 2-ին այդքան ապալեգիտիմացված միջավայրում չէր ընդունի այս փաստաթուղթը՝ ժամեր շարունակ շրջափակված մնալով տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից։

Այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը պատմական, շրջադարձային է, որովհետև խորհրդարանի ընդունած օրենքը, ըստ էության, մերժվում է համապարփակ գնահատականով, պատճառաբանված։ Նախագահը գիտակցաբար փակում է այն թեկուզև տեսական հնարավորությունը, որը կարող է հեղափոխության դեմ ոտնձգության հարթակ դառնալ։

Արմեն Սարգսյանի այսօրվա հայտարարությունը խորքային իմաստով քաղաքական է՝ վերջնականապես ամրագրելով գործող խորհրդարանի քաղաքական սպառվածությունը, ձախողման դատապարտելով բոլոր այն քայլերը, որոնք միտված են քրեաօլիգարխիան ներկայացնող ինստիտուտի կյանքի երկարաձգմանը։

Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կողմից Հայաստան էր հրավիրվել նախագահի դեկորատիվ կարգավիճակով, քրեաօլիգարխիայի ավտորիտար կառավարմանը քաղաքակիրթ դրսևորում տալու նպատակով։ Սակայն Արմեն Սարգսյանին վիճակված էր միանգամայն այլ առաքելություն․ նա դարձավ իշխանության խաղաղ փոխանցման, թերևս, ամենակարևոր դերակատարներից մեկը, մի կողմից՝ կայունացնելով հեղափոխության հախուռն ընթացքը, մյուս կողմից՝ բացառելով հին համակարգի ռեստավրացիայի նույնիսկ տեսական հնարավորությունը։

Արմեն Սարգսյանի այսօրվա որոշմամբ ֆորմալիզացվում է քրեաօլիգարխիայի վերջնական ֆիասկոն։ Գուցե հին համակարգի պայմաններում Արմեն Սարգսյանը դրան չկարողանար հասնել իր նախագահության յոթ տարիների ընթացքում, հիմա դա հնարավոր դարձավ նախագահության յոթ ամսում։

Սակայն նոր ստատուս-քվոն փոխում է նաև Արմեն Սարգսյանի դերակատարությունը։ Հայաստանի քաղաքական կյանքում մեկնարկում է նոր փուլ, որտեղ կապիտալիզացիայի պետք է ենթարկվի նաև Սարգսյանի քաղաքական ազդեցությունը՝ հստակեցնելով նրա դերը քաղաքական նոր համակարգում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում