Google ընկերությունը «խելացի» կոնտակտային լինզաներ կստեղծի շաքարախտով հիվանդների համար: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է ընկերության բլոգում:
Ներկայումս Google-ում տեղի է ունենալու կոնտակտային լինզաների թեստավորումը, որոնք ի վիճակի են չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
«Խելացի» սարքը անալիզ է անում անլար չիպերի ու գլյուկոզայի սենսորի միջոցով, որոնք ներկառուցված են լինզայի շերտերի միջև:
Ինչպես նշել են կորպորացիայում, խոսքը նախատիպի մասին է: Ընկերությունը չի բացառում, որ ապագայում սարքում ներառվելու է փոքրիկ LED ինդիկատոր, որը կտեղեկացնի արյան մեջ գլյուկոզայի բարձր կամ ցածր մակարդակի մասին:










































