Vesti.kz կայքի թղթակիցը կապ է հաստատել Կարագանդայի «Շախտյոր»-ի մարզական տնօրեն Ուլուգբեկ Ասանբաևի հետ և խոսել թիմի տրանսֆերների մասին:
Ասանբարևը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի մասին:
«Գևորգ Ղազարյանի հետ կնքած պայմանագրում կա կետ, ըստ որի՝ որոշակի գումարի դեպքում նա կարող է տեղափոխվել այլ ակումբ: Եթե նա ցանկանա այլ ակումբ տեղափոխվել, չենք խոչընդոտի:
Մենք ամենահարուստ ակումբը չենք և չենք կարող խոշոր գումարներ վճարել: Ֆուտբոլիստը տեղափոխվում է այն ակումբ, որտեղ ցանկանում է խաղալ:







































