Խորվաթիայի դատարանը հանրապետության նախկին վարչապետ Իվո Սանադերին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ և նրան երկուս ու կես տարվա կալանքի դատապարտել:
Բացի այդ, կառավարության նախկի ղեկավարը պարտավոր է պետության վերադարձնել կաշառք ստացած ամոբղջ գումարը`այսինքն կես միլիոն եվրո:
1993–1995-ին`Բալկաններում ռազմական գործողությունների ժամանակ երկրի ԱԳ փոխնախարար լինելով՝ Սանադերը գլխավորել է խորվաթական պատվիրակությունը`ավստրիական Hypo Alpe Adria Bank բանկի հետ բանակցությունների ժամանակ:

Ի վերջո, Սանադերը կաշառք ստանալով` համաձայնագիր է կնքել:
Խորվաթիայի վարչապետի պաշտոնը նա զբաղեցրել է 2003-2009-ին:











































