Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
Ազգային ժողովն այժմ քննարկում է «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը: Նախագծի հեղինակ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երևանի օրը ավելացնել որպես տոն:
Սակայն, ինչպես ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, կառավարությունը համաձայն չէ այս օրենսդրական նախաձեռնության հետ և առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ:
«Ձեր նախարարությունը և գլոբալ կառավարությունը հակասություննե՞ր ունեն»,- Սուրեն Պապիկյանին հարցրեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ տարածքային կառավարման փոխնախարարի հետ համաձայնություն է ձեռք բերվել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































