Ամերիկյան College Humor կատակերգական նախագիծը կարճ տեսանյութ է նկարահանել այն մասին, թե ինչ տեղի կունենար, եթե Google-ը մարդ լիներ:
What if Google Was a Guy անվանումով տեսանյութում որոնողական հսկան ներկայացվում է որպես «համընդհանուր բժիշկ», ում տարբեր խնդիրներով դիմում են մարդիկ:
Տեսանյութի ստեղծողները հեգնանքով են ցույց տվել մարդկանց և նրանց անտրամաբանական հարցումները, որոնցով նրանք դիմում են Google-ի օգնությանը:
Գլխավոր դերում հանդես է գալիս Բրայան Հասկին, որն իրականում մանկական հիվանդանոցի աշխատող է:









































