Thursday, 16 05 2024
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը. կառավարությունում բանակցությունները շարունակվում են

Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեությունը դադարեցվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Վալեքս գրուպն» իր տարածած հայտարարության մեջ։ Գործարանի աշխատանքի կասեցումից բացի, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով, գործատուի նախաձեռնությամբ, առաջիկայում լուծարվելու են աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Առաջիկա մեկ-երկու աշխատանքային օրերի ընթացքում աշխատողները հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային հարաբերությունները լուծելու մասին ծանուցումներ կստանան:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ կապված խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոս ամսին ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում ընկերությանը ներկայացվել էր 380 մլն դրամի լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015թ. հուլիսից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով ընկերությունից պահանջվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով: Գործարանի սեփականատերերը, սակայն, գտնում են, որ ներկա պահին պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում: Այսինքն` մաքսիմում անվտանգ արտադրություն ստեղծելու համար հարկավոր է լիովին նոր գործարան։

«Նկատի ունենալով մեր երկրում լեռնահանքային ու պղնձարտադրության առկա իրողությունները` «Վալեքս» խումբը բազմիցս հայտարարել է, որ բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձարտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է նոր գործարան, որի կառուցման ուղղությամբ ընթացել են բանակցություններ չինական Citic Group ընկերության հետ:

Չինական ծրագրով նոր գործարանի կառուցման ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Դրա կառուցումը հատկապես նպատակահարմար կլիներ իրականացնել Ալավերդու պղնձաձուլարանի տարածքում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր հարթակներն ու ենթակառուցվածքները: Այս պահին կարող ենք ասել, որ չինական կողմի հետ բազմաթիվ հանդիպումների ու երկարատև բանակցությունների արդյունքում առկա է նոր պղնձաձուլական գործարանի ստեղծման ծրագրի իրագործման մասով դրական տեղաշարժ: Ընդ որում՝ վերոնշյալ բարդ ծրագրի իրականացման գործում էական է կառավարության դերակատարությունն ու իր լիազորությունների շրջանակներում աջակցությունը, որին միտված էլ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Գործարանի աշխատանքների դադարեցումը իսկական տոն է ալավերդցիների մի մասի համար, որը գործարանում չի աշխատում։ Արդեն երեք օր է՝ ալավերդցիները համացանցում ակտիվորեն տարածում են առանց ծխի կայուն շերտի քաղաքի լուսանկարները և տոնում իրենց հաղթանակը։

Իսկ ալավերդցիների մի մասի մոտ իսկական ողբերգություն է։ Աշխատատեղերը կրճատվել են, չկան նոր աշխատատեղեր և դրանից դրդված էլ, կարծում են, որ անկախ ամեն ինչից՝ գործարանը պետք է շարունակի աշխատանքները։

Նշենք, որ այս որոշումը կայացնելուց առաջ մի քանի հանդիպում է եղել կառավարությունում նախ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ապա անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը կառավարությունում լսեց գործարանի 15 աշխատակիցների։ Աշխատակիցները պնդում էին, որ գործարանը պետք է աշխատի՝ չկանգնի, և իրենց աշխատատեղերը չփակվեն։

Վարագ Սիսեռյանն էլ վստահեցրել էր, որ իրենք աշխատում են լուծում գտնելու համար: Հենց այդ լուծման եղանակներ գտնելու համար երեկ հերթական անգամ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Վալեքս գրուպ»-ի ղեկավար Վալերի Մեժլումյանը։ Հանդիպման ժամանակ, սակայն, այդպես էլ վերջնական լուծում չի գտնվել։ Վարագ Սիսեռյանը հրաժարվեց պատասխանել հանդիպման մանրամասների վերաբերյալ մեր հարցերին՝ նշելով միայն, որ իրենք դրականորեն են տրամադրված լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ։ Գործարանի աշխատակիցներից էլ հանդիպման վերաբերյալ մեր հարցին պատասխանեցին, որ հստակ որևէ բան չի որոշվել։ Որոշում է կայացվել բանակցությունների ճանապարհով հասնել ռացիոնալ լուծման։ Ինչը նշանակում է, որ առաջիկայում նմանատիպ ևս մի քանի հանդիպում կլինի։

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը կողմ է, որ գործարանը աշխատի, սակայն բացառապես բնապահպանական բոլոր սահմանված նորմերը պահպանելով։ Իսկ ստեղծված վիճակում, նրա խոսքերով, գործարանի ղեկավարությունը ազնիվ չի եղել աշխատակիցների հետ և վերջիններս չեն պատկերացնում խնդրի բուն էությունը, քանի որ, երբ գործարանը անթույլատրելի արտանետումների պատճառով տուգանվել է շուրջ 380 մլն դրամով, այդ ժամանակ գործարանի ղեկավարությունը աշխատակիցներին սկսել է ներկայացնել այլ պատկեր, որ ստիպված են փակել գործարանը, քանզի սահմանված նորմաների մեջ իրենք չեն կարողանում աշխատել, ինչպես նաև չեն կարողանում վճարել տուգանքը: «Դա, բնականաբար, ճշմարտության մի շատ փոքր տոկոսն էր, որովհետև գործարանն ունի լրջագույն խնդիրներ՝ կապված ՎՏԲ բանկի հետ և վտանգ կա, որ գործարանը ևս Թեղուտի պես գրավի դիմաց կանցնի բանկին»,- ասաց Դուլգարյանը՝ հավելելով, որ խնդիրը մտել է փակուղի և փորձում են մեղավորներ փնտրել, այնինչ, դեռևս հոկտեմբերի 10-ին ՎՏԲ բանկի լրատվական բաժնից հայտնել են, որ գործարանն այլևս իրենց սեփականությունն է:

Այս ֆոնին գործարանի 600-ից ավելի աշխատակիցներ վճռական են տրամադրված։ Նրանք պատրաստ են գործարանի չաշխատելու պարագայում գնալ ծայրահեղ քայլերի, քանի որ աշխատանքի որևէ այլընտրանք իրենք չունեն։

Մասնագետները, սակայն, պնդում են՝ գործարանի շահագործումից, դրանից օգուտներ, հարկեր ստանալուց զատ, առաջնահերթ կարևոր է մարդու կյանքը։ Իսկ 2016թ. «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գրանցվել է 766 քաղցկեղով հիվանդ՝ ավելին, քան պղնձաձուլարանի աշխատակիցների թիվն է :

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը 2016թ. քաղցկեղային հիվանդություններից մահացության թվով աշխարհի 172 երկրների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Հայաստանում 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Ալավերդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում