Aravot.am-ի տեղեկացմամբ՝ այսօր Վարչական դատարանում Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործով քննությանը չէին ներկայացել հայցվոր կողմի՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները:
Թեև դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էին, բայց դատավոր Բաղդասարյանին հեռախոսազրույցով փոխանցեցին, որ իրենք իմացել են, թե դատական նիստը 17:00-ին է:
Կայքը հիշեցնում է, որ Վարչական դատարանում քննվում է ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի`ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Մանրամասները՝ aravot.am-ում









































