Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Վարչապետը որ ուզի, լյուբոյին էլ կհանի գործից». Արշալույսում գյուղապետի դեմ ստորագրահավաք է սկսվել

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնանկության հետ կապված ստորագրահավաք է սկսվել, երկու օրվա մեջ 800-ից ավելի ստորագրություն է հավաքվել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին արշալույսցիները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիր գնալիս եղել էր նաև Արշալույս գյուղում, որտեղ գյուղացիները վարչապետից պահանջել էին «ավարտին հասցնել հեղափոխությունը Արշալույսում և հեռացնել գյուղապետին»։ Վարչապետն էլ ասել էր, որ ինքը չի կարող հեռացնել ընտրված ղեկավարին, ընտրովի պաշտոն զբաղեցնողին։ Եվ եթե գյուղացիները ցանկանում են հեռացնել գյուղապետին, ապա պետք է հավաքեն ընտրողների մեծամասնության ստորագրությունները և դրանք ներկայացնեն կառավարություն։ «Վարչապետը ոնց ասել, այդպես էլ անում ենք։ Վարչապետը կհամոզվի, որ գյուղացիների մեծամասնությունը չի ուզում գյուղապետը մնա։ Մի քանի օրվա մեջ ավելի շատ ձայն կհավաքվի ու մենք այդ ստորագրությունները կներկայացնենք կառավարություն, ոնց վարչապետն ասել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արշալույսցիներից մեկը՝ հավելելով, որ եթե այս եղանակով էլ չհաջողվեց ազատվել Զարզանդ Գրիգորյանից, ապա իրենք բոլորով գնալու են կառավարության դիմաց ու տուն չեն վերադառնալու՝ մինչև գյուղապետը հրաժարական չտա։ Արշալույսցիները զարմանում են՝ ինչու Ուրցաձորում գյուղապետը ճնշման տակ հրաժարական տվեց, իսկ Գրիգորյանը դեռ համառում է ու դրանից հետևություն են անում, որ Զարզանդ Գրիգորյանը վայելում է կառավարության հովանավորությունը։ «Մարդու վրա երեք քրեական գործ կա։ Որտեղ եք տեսել, որ ըտենց մարդը շարունակի մնալ գյուղապետ։ Արդարություն չկա»,- դժգոհեց մեր զրուցակիցը։

Գյուղացիներից մեկ ուրիշի խոսքերով էլ՝ անգրագետ մարդը չի կարող գյուղապետ աշխատել, իսկ Զարզանդ Գրիգորյանը անգամ չգիտի՝ ինչպես է գրվում մեծատառ «Զ» տառը։

Գյուղացիներից մեկն էլ հայտնվել էր անմիջապես Գրիգորյանի հալածանքների տակ։ Զարզանդ Գրիգորյանը խոստացել է, որ այդ ընտանիքը սովից պետք է մեռնի ու այդպես էլ վարվել է՝ արգելելով ընտանիքին գյուղում զբաղվել հողագործությամբ, առևտրով և այլ աշխատանքներով։

Արշալույսցիները վճռական են տրամադրված և պնդում էին, որ պայքարելու են մինչև վերջ, մինչև գյուղն ազատվի Զարզանդ Գրիգորյանից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում