Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Հանրապետությունում հաստատված վիճակը լավագույններից չէ. Վարդան Բոստանջյան

Հանրապետությունում հաստատված վիճակը լավագույններից չէ, անցած տարին այնքան էլ հեշտ չէր: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Տնտեսական առկա վիճակին մենք ակնհայտորեն պատրաստ չէինք: Սոցիալական դժվարությունները ողբերգություն չեն, սակայն պետք է հասկանանք, որ շուտափույթ պետք է դուրս գանք այս վիճակից: Մենք նահանջելու տեղ այլևս չունենք, և ուզում եմ մտածել, որ այս տարի պետք է արդյունավետ գործենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունները, թեկուզ աստիճանաբար, պետք է գազի սակագնի իջեցման գնան:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նախկին պատգամավորը նկատեց, որ դրանում բարեփոխումներ ներկայացվող կետերը իրականում բարեփոխումներ չեն կարող լինել: «Չեմ կարծում, որ իշխանությունները կարողանան առաջ տանել այդ բարեփոխումները: Այս սխեման հակասում է Սահմանադրությանը: Իրատեսականությունը, խոհեմությունն ու շրջահայացությունը, հույս ունեմ, կգերակայեն, և իշխանությունները արժանի հետևություններ կանի: Այս «բարեփոխումների» վերաբերյալ ես բացասական եմ արտահայտվել դեռ 2010-ին: Պարզվում է՝ մենք ապաշնորհ ենք, չենք կարողանում ինքներս կառավարել մեր ֆինանսները և օտար ափերում առավել շնորհալի մարդկանց ենք փնտրում, ովքեր կգան և գործի կդնեն այս նոր համակարգը»,- ասաց Բոստանջյանը՝ հավելելով, որ իշխանությունների հանդեպ դեֆիցիտ կա:

Վարդան Բոստանջյանը քիչ հավանական համարեց, որ, նախնական հայտարարության համաձայն, կուտակային համակարգին անցում կատարելու դեպքում գործատուները աշխատողների կուտակումները կոմպենսացնեն: «Նման գեղջկական, ընկերական լուծումներ հնարավոր չեն: Հնարավոր չէ, որ մեկը, հուզված, փոխհատուցի մյուսի ծախսերը»,- ասաց նա:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցների մասին՝ տնտեսագետը նկատեց, որ վերջինս դիպուկ, կոնկրետ նկարագրել է հանրապետությունում առկա մի շարք խնդիրներ: «Երբ գա պահը, նա կասի իր վերադարձի մասին, մինչ այդ չպետք է ենթադրություններ անել: Չէ՞ որ ամեն հարցազրույց տվող քաղաքական գործիչ չի ուզում իշխանության վերադառնալ»,- ասաց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում