Saturday, 04 07 2026
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ

ԿԲ-ը հայտարարություն է տարածել հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարությունն է տարածել հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի հիփոթեքային շուկան իրացվելի, կայուն ու հուսալի դարձնելու և հասարակության տարբեր խավերի համար դրամային հիփոթեքը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով 2009թ. ստեղծվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ: Այս ընկերությունների կողմից առաջարկվող հիփոթեքային վարկային ծրագրերն իրականացվում են հետֆինանսավորման սխեմայի միջոցով, որը, թերևս, շուկայական մեխանիզմների պահպանման և ռիսկերի կառավարման տեսանկյունից առավել ընդունելի է միջազգային պրակտիկայում: Գործընկեր վարկային հաստատությունները հաստատում են վարկը, որը ծրագրի չափանիշներին բավարարելու դեպքում, այնուհետև վերաֆինանսավորվում է վերը նշված ընկերությունների կողմից: Նման սխեմայի կիրառությունը բացատրվում է «արդարացի պայմաններ բոլորի համար» սկզբունքով, երբ այն թույլ է տալիս ապահովել արդարացի պայմաններ թե՛ հասարակության տարբեր խավերի համար առաջնային շուկայում հիփոթեքից օգտվելու, թե՛ ֆինանսական շուկայի երկարաժամկետ կայուն զարգացման համար խեղաթյուրումներ չստեղծելու տեսանկյունից:

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով, իսկ Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերի դեպքում տոկոսադրույքը տատանվում է 11%-ի շուրջ: Ընդ որում, «Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրերի դեպքում չեն գործում բոլոր այն սահմանափակումները, որոնք առկա են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի համար: Լրացուցիչ գույքի գրավադրման կամ կանխավճարի ապահովագրության դեպքերում 2 ծրագրի համար էլ կանխավճարը նվազում է մինչև 10%:

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկառուները կարող են օգտվել վճարվող տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, և այդպիսով իսկ փաստացի տոկոսադրույքը նվազեցնել մինչև 0%: Տվյալ դեպքում վարկը փաստացի տրամադրվում է գրեթե անտոկոս, և գրեթե տարբերություն չկա՝ վարկը տրամադրվում է Ազգային հիփոթեքային ընկերության, թե Բնակարան երիտասարդներին ընկերությունների կողմից, հետևաբար էական չէ նաև վարկառուի ամուսնական կարգավիճակը:

Այսպես, օրինակ՝ կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում առավելագույն 24 մլն դրամ չափով 7.5%-ով վարկը տրամադրելու դեպքում 450 հազ. դրամ ամսական եկամուտ ունեցող տնային տնտեսությունը 20 տարվա ընթացքում տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի պարագայում 22.4 մլն դրամ տոկոսավճարի փոխարեն վճարելու է միայն 1.5 մլն դրամ, և այս դեպքում վարկի փաստացի տոկոսադրույքը նվազում է մինչև 0.1%: Նույն տրամաբանությամբ Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտ ծրագրերով վարկավորման դեպքում տարեկան արդյունավետ տոկոսադրույքը հաճախորդի համար կազմում է մոտ 0.3% եկամտային հարկի վերադարձից հետո:

Կրկին անդրադառնալով հիփոթեքային ծրագրերի գործընկերներին՝ նշենք, որ վարկառուները կարող են օգտվել ինչպես «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից (եթե բավարարում են այս ծրագրի պայմաններին, ինչպես օրինակ՝ երիտասարդ ընտանիք են, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 70 տարին), այնպես էլ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող ծրագրերից, որոնց դեպքում չեն գործում վերը նշված պետական ծրագրի սահմանափակումները:

Ընդ որում, սա հնարավորություն է տալիս հասարակության ավելի լայն զանգվածներին ունենալու հավասար հնարավորություններ առաջարկվող հիփոթեքային ծրագրերից օգտվելու համար, այլ ոչ թե ստեղծել արհեստական արտոնություններ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար միայն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում