Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին իսպանական Լա Մանգայում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում տեղադրել է մլուսանկարներ մարզման ընթացքից: Մարզման ժամանակ Հենրիխը խորհրդակցում է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին «Բորուսիա»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Կայզերսլաուտերնի» հետ։ Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանը կմեկնարկի հունվարի 25-ին։








































