Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն է:
«Այս խորհրդարա՞նը պետք է աշխատեր մինչև մայիս ամիս»,- ցույց տալով ՀՀԿ-ի բոյկոտած և կիսադատարկ ԱԺ դահլիճը՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ուստի ճիշտ էր այն մոտեցումը, որ պետք է օր առաջ խորհրդարանը ցրվի և ձևավորվի ժողովրդի կամքը արտահայտող խորհրդարան:
Անդրադառնալով Աշոտյանի ելույթին՝ Հրաչյա Հակոբյանը հարցրեց. «Պարոն Աշոտյան, դուք իրո՞ք կարծում եք, որ կայուն մեծամասնությունն է ընտրել վարչապետին, թե՞ ժողովրդի կամքին հակառակ գնալ չէիք կարող»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































