Tuesday, 23 06 2026
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին

«Քոչարյանի ակտիվությունը համաձայնեցված է Կրեմլի հետ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կովկասյան խնդիրներով զբաղվող ռուսաստանցի փորձագետ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

– Պարոն Դուբնով, ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, որից հետո Մոսկվան կդառնա կառույցի քաղաքական մայրաքաղաքը, Ալմաթին՝ ֆինանսական, իսկ Մինսկը՝ դատական մայրաքաղաքը: Հայաստանը մինչ այդ կմիանա Մաքսային միությանը, որից հետո էլ Եվրասիական միության հիմնադիրներին: Իսկ ի՞նչ է բաժին ընկնելու Երևանին:

– Ինձ բարդ է երևակայել, թե ինչ կարող է բաժին ընկնել Երևանին, եթե  դատական մայրաքաղաքի պարտականությունն արդեն բաժին է ընկել Բելառուսին: Բայց կարող է, օրինակ, Երևանը լինել սպորտային մայրաքաղաք, կամ չգիտեմ` շատ բան կարող է լինել: Իսկ եթե էական, ապա քիչ հավանական է, որ Երևանին որևէ բան բաժին ընկնի, քանի որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին լինելու է շատ ավելի սիմվոլիկ և ֆորմալ, քան Բելառուսի և Ղազախստանի դեպքում, որովհետև Հայաստանը կարող է շատ արժանապատիվ դերակատարություն ունենալ այս ամենում: Հայաստանն այս ողջ միավորումը կվերածի օրգանական կառույցի, քանի որ կարելի էր ինչ-որ կերպ կատակել, սնահավատություն փոխանցել միամիտ մարդկանց, երբ խոսքը Ղազախստանի և Բելառուսի մասին էր, որովհետև այդ միությունն ուներ երկար պատմություն, քանի որ այդտեղ պատմական զարգացման տրամաբանություն կար, իսկ Հայաստանը իր ողջ պատմությամբ, կենսագրությամբ, իր ներքաղաքական և արտաքին քաղաքական երկիմաստությամբ դուրս է մնում այս հարթությունից և այս ամենին հաղորդում է լակոնիկ արհեստականություն, ուստի վախենամ, որ դուք մայրաքաղաք չդառնաք:

– Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»՝ գործողությունների ծրագիրը… Սակայն, ինչպես գիտեք, Բելառուսն ու Ղազախստանը որոշակի վերապահումներ ունեն Հայաստանի ՄՄ անդամակցության վերաբերյալ՝ պայմանավորված ԼՂ հակամարտությամբ: Ղազախստանի նախագահը նույնիսկ ասաց, որ Ղազախստանը «հատուկ կարծիք» է ձևավորելու այդ անդամակցության վերաբերյալ: Ռուսաստանն ինչպե՞ս պետք է համաձայնեցնի այս հարցն իր գործընկերների հետ, երբ նրանց դժգոհությունը ոչ միայն Ղարաբաղն է, այլև շատ տնտեսական հարցեր:

– Ես կարծում եմ, որ ամեն ինչ լուծվելու է համաձայն նրա, որ Մոսկվան հանդիսանում է այս խեղկատակության քաղաքական մայրաքաղաքը: Պարզապես, և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի դեպքում կան որոշակի բանավիճային տնտեսական հարցեր, որոնք կոլեկտիվ տրամադրության հետ կապ չունեն: Ուստի ես կարծում եմ, որ այս մակարդակում և՛ Աստանան, և՛ Մինսկը  կստանան որոշակի առավելություններ, որոնց հաշվին նրանք կգտնեն Բաքվի  հետ համաձայնության գալու եղանակներ: Ես կարծում եմ, որ Մոսկվան ելնում է հենց այդ տեխնոլոգիաներից, այսինքն՝ այս միջոցով ինչ-որ կերպ պայմանավորվել, որովհետև ի տարբերություն Մոսկվայի` ո՛չ Մինսկը, ո՛չ Աստանան ոչ Երևանի և ոչ  էլ Մոսկվայի  պատճառով չեն վատթարացնի իրենց հարաբերությունները Բաքվի հետ: Այսինքն՝ որոշակի տեխնոլոգիական լուծում կգտնվի, որը ոչ մի կերպ չի ամբողջացնի ՄՄ-ում ՀՀ ներկայությունը:

– Այդ դեպքում ԼՂ-ն ի՞նչ կարգավիճակ է ունենալու այն ժամանակ, երբ ՀՀ-ն միանա ՄՄ-ին, և ամենակարևորը` որտե՞ղ է ավարտվելու ՄՄ սահմանը:

– Ես կարծում եմ, որ այս ողջ պատմությունը, «ճանապարհային քարտեզը», քննարկումները, որոնք պետք է լինեն այս տարվա ընթացքում, կլինեն ԼՂ հարցը փակագծերից դուրս բերելու փորձ: Ես կարծում եմ, որ ԼՂ-ն այն անունն է, որը ոչ մեկը չի տալու, իսկ փաստաթղթերում լինելու է որոշակի պայմանավորվածություն, որևէ կողմ չի փորձելու գրգռել Ադրբեջանին և դիպչել կարգավիճակային հարցերին: Սահմանն անցնելու է Գորիսի սահմանով, դա կլինի պաշտոնական, իսկ ոչ պաշտոնական ԼՂ-ն Հայաստանի մասն է, և դա ոչ մեկին այս պարագայում չի խանգարի:

– Վերջերս բավականին ակտիվ քննադատության է անցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա մասնավորապես քննադատել էր կառավարության գործող համաձայնագրերը «Գազպրոմի» հետ և վերջին տարիների գործունեությունը: Հնարավո՞ր է երկրորդ նախագահի ակտիվությունը  թելադրված կամ համաձայնեցված լինի Մոսկվայի հետ:

– Ես կարծում եմ` այո: Ես կարծում եմ, որ Քոչարյանն իր խաղն է խաղում, ես այդ հայտարարություններում որևէ սենսացիոն բան չեմ տեսնում, սա տեղավորվում է   այն ամբողջ տրամաբանության մեջ, որով վերջին տարիների ընթացքում  շարժվում է Քոչարյանը: Կարծում եմ, որ սա համաձայնեցված է Մոսկվայի հետ, բայց չեմ կարծում, որ սա գնում է ընդդեմ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին  ձեռք բերված համաձայնությունների, ավելի ճիշտ` այստեղ Սարգսյանն ու Քոչարյանը հանդես են գալիս որպես ընդդիմախոսներ, կարծում եմ, որ սա պարզապես կարող է դիտարկվել որպես Սերժ Սարգսյանի նկատմամբ հավելյալ ճնշում, որովհետև այն, ինչ ստորագրվել է Մոսկվայում ՄՄ-ի վերաբերյալ, դա ոչ թե անվտանգության սպառնալիքի ճնշում էր, ինչպես ընդունված է համարել, այլ` ներքաղաքական խնդիրների արդյունք, որոնց մասին Մոսկվայում Սերժ Սարգսյանին ակնարկեցին: Այդ խնդիրներից մեկը Ռոբերտ Սեդրակովիչն է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշում է, որը հիմնված չէ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի վրա, այլ մաքուր ներքաղաքական բախումների, որոնց պայմաններում Սերժ Սարգսյանը ստիպված է ապրել:

– Իսկ Կրեմլը Ռոբերտ Քոչարյանին տեսնո՞ւմ է ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում:

– Ես չեմ կարծում, որ Կրեմլն այդ մասին մտածում է: Քիչ հավանական է, որ Կրեմլն այդպիսի ծրագրեր է կառուցում, Կրեմլը երբեք երկու տարուց ավելի չի նայում: Ընտրությունները Հայաստանում մոտ չեն, Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը դեռ նոր է սկսվել, ուստի մինչ հաջորդ նախագահական ընտրություններ Հայաստանում դեռ շատ բան կարող է փոխվել, կլինեն նոր մարդիկ, նոր իրողություններ, ուստի ես չեմ կարծում, որ այս հարցը ներկայումս դիտարկվում է  Կրեմլի կողմից, իսկ որոշակի քաղաքական խաղ գնում է:

– Պարոն Դուբնով, Հայաստանում բավականին բացասական վերաբերմունք կա նախկին նախագահի նկատմամբ, նրա անունը կապվում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և այլ ոճրագործությունների հետ: Ունի՞ արդյոք Քոչարյանը ակտիվ քաղաքականություն վերադառնալու ներուժ:

– Այդ պոտենցիալն ու ռեսուրսն  արտացոլվում է ոչ այնքան ժողովրդական սիրով, որքան ադմինիստրատիվ ռեսուրսով: Եթե Քոչարյանին հաջողվի մոբիլիզացնել ռեսուրսներ` դա մի պատմություն է, եթե մնա ներկայիս մակարդակին, ապա նրա շանսերը մեծ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում