«ՀԺ»-ն գրում է. «Խորհրդարանական ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի շրջանում լրջորեն քննարկվում է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու նպատակահարմարությունը:
Սույն ուժերի ներկայացուցիչները թերթի հետ զրույցում նշել են, որ այս պահին ավելի գերիշխող է տեսակետը, որ չարժե նշված հարցով ՍԴ դիմել: Այդ կերպ նրանք հաջորդ իշխանությունների համար հնարավորություն կստեղծեն խայտառակ այդ պրոցեսը հետ շրջել: Հակառակ պարագայում, եթե երկրի դատական բարձրագույն ատյանը վերջնական որոշում է կայացնում՜ հայտարարելով, որ սկանդալային համաձայնագրերի քվեարկությունը օրինական է, էապես թուլանում է հետագայում հայ-ռուսական համաձայնագրերը վիճարկելու հնարավորությունը: Դա է պատճառը, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ Աժ-ում համաձայնագրերի խայտառակ և անօրինական քվեարկությունից հետո շտապեցին հայտարարել, որ ՍԴ են դիմելու, այժմ հապաղում են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































