Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպի նախկին սիրելին՝ ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին, ծայրահեղ փոփոխություններ է արել իր ոճում: 41-ամյա աստղը, ում հանդիսատեսը սովոր է տեսնել հարթ, երկար բաց գույնի մազերով, հունվարի 16-ին ներկայացել է նոր սանրվածքով: Վանեսան կտրել է մազերը և դրանք շագանակագույն ներկել:
Առաջին անգամ նոր կերպարով դերասանուհուն նկատել են Լոս Անջելեսում՝ իր ոճաբանի ընկերակցությամբ:









































