Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ցանկանում են երկրորդ երեխան ունենալ: Զույգը նախատեսում է 7 ամսական Նորթին քույր կամ եղբայր պարգևել մինչև 2015 թ.: Այս մասին հաղորդում է Us Weekly-ն` վկայակոչելով իր աղբյուրին:
«Քիմը ցանկանում է հղիանալ մինչև հունիս և դառնալ հղի հարսնացու: Սկզբում Քարդաշյանը երազում է աղջիկ ունենալ, այնուհետև՝ տղա»,- ասել է աղբյուրը:
Մոտակա ժամանակներս Քանյեն և Քիմը կմեկնեն Փարիզ՝ մասնակցելու Նորաձևության շաբաթին, որտեղ կփնտրեն պոտենցիալ վայրեր հարսանեկան արարողության համար: Հավանական է, որ նրանք խնջույքը կկազմակերպեն Վերսալում:









































