Փարիզում բեռնատարի վարորդը 20 տոննա գոմաղբ է դատարկել Բուրբոնյան պալատի մոտ, որտեղ անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի նիստերը:
Ինչպես հաղորդում է Figaro թերթը, իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են ակցիան կազմակերպած տղամարդուն և նրան տարել են ոստիկանության մոտակա բաժանմունքներից մեկը:
Բեռնատարի վրա փակցված են եղել «Օլանդ և մյուս քաղաքական գործիչներ, հեռացե՛ք: Կեցցե՛ վեցերորդ հանրապետությունը» գրությամբ պաստառներ:
Ոստիկանների տվյալներով` բեռնատարը պատկանում է Էն դեպարտամենտի ձիարշավարաններից մեկին, որի աշխատակիցներն ավելի քան մեկ տարի է՝ բողոքում են ԱԱՀ-ի բարձրացման դեմ:












































