«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն օգնությամբ դիմել է Իրաքի Անբար մարզի Ֆալուջ քաղաքի բնակիչներին՝ հաղորդում է Associated Press-ը:
Ականատեսները գործակալությանը հաղորդել են, որ քաղաքի գլխավոր խաչմերուկներում ծայրահեղականները թերթիկներ են բաժանում, որոնցում տեղի բնակիչներին խնդրում են դրամական աջակցություն ցուցաբերել «ջիհադի համար», ինչպես նաև իրենց տներում քնելու տեղ տրամադրել գրոհայիններին:
Այժմ Ֆալուջում իրավիճակը վերահսկում են տեղի Ունի ցեղերը, որոնք, որոշ տվյալների համաձայն, համագործակցում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետ: Քաղաքի շուրջ տեղակայված են կառավարական զորքեր, որոնք Ֆալուջի բնակիչներին արդեն նախազգուշացրել են հավանական գրոհի մասին:










































