Վրաստանի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարում պատրաստ է համագործակցել ցանկացած պետության հետ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Վարչապետի խոսքով՝ Վրաստանի ամբողջ տարածքում գործում են անվտանգության խիստ միջոցառումներ: Նա ընդգծել է, որ այդ միջոցառումները կգործեն նաև Սոչիի օլիմպիադայի ժամանակ և դրա ավարտից հետո:
«Ահաբեկչությունը 21-րդ դարի մարդկության հիվանդությունն է, և դրա դեմ մենք պետք է բոլորս կոնսոլիդացվենք: Ռուսաստանի հետ այս հարցով համագործակցում են ԱՄՆ-ը, Եվրոպայի երկրները, և եթե մենք կարողանանք թեկուզև ինչ-որ փոքր դերակատարում ունենալ այս ուղղությամբ՝ ընդդեմ ահաբեկչության, ինչու՝ ոչ»,- ասել է Ղարիբաշվիլին:










































