Մադրիդում գիշերն անցկացված բազմահազարանոց ցույցն ավարտվել է ոստիկանության հետ ընդհարումներով: Ցույցը ցրելիս տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան: 14 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բողոքի ակցիան, որն անցկացվել է հաջակցություն Բուրգոս քաղաքի բնակիչների, կազմակերպվել էր սեպտեմբերի 25-ի հասարակական շարժման կողմից: Մասնակիցները հավաքվել էին Պուերտա-դել-Սոլ հրապարակում՝ Ժողովրդական կուսակցության կենտրոնակայանի մոտ, և պահանջել ազատ արձակել Բուրգոսում ձերբակալվածներին: Երբ ցուցարարները սկսել են վառել աղբն ու ճայթրուկներ և շշեր նետել իրավապահների ուղղությամբ, վերջիններս ռետինե փամփուշտներ են կիրառել:
Բուրգոսում բողոքի ակցիաները սկսվել էին հունվարի 10-ից՝ խաղաղ ցույցով, այնուհետև վերածվել անկարգությունների: Ելույթների 6 օրում այնտեղ ձերբակալվել է 46 մարդ:
Բուլվարի շինարարության վայրի մոտ գտնվող շրջանների բնակիչներն այն համարում են ֆինանսական միջոցների զուր ծախս: Շինարարությունը հարկատուներին կարժենա 8 մլն եվրո:









































