Կատալոնական «Բարսելոնա»-ն բանակցություններ է սկսել «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ:
Football Italia-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը բոսնիացի կիսապաշտպանին ավելի ձեռնտու առաջարկ է արել, քան «Ռոմա»-ն:
Պյանիչի տրանսֆերը գնահատվում է 25 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Պյանիչը նոր՝ մինչև 2019թ. գործող պայմանագիր կստորագրի, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 3.2 մլն եվրո:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն:







































