Saturday, 27 06 2026
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

Տարեվերջին Քոչարյանը Սարգսյանին դեղին քարտ ցույց տվեց. Գուրգեն Եղիազարյան

Տարին փակվեց, սակայն Հայաստանում ոչինչ չփոխվեց: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօր մարդիկ վառելիքի, սննդամթերքի լրջագույն խնդիրներ ունեն:

«Մարդիկ հեռանում են երկրից: Ինձ թվում է՝ Հայաստանում թուրքական ծրագիր է իրականացվում, քանի որ ոչինչ չի արվում կանխելու արտագաղթը:

Ահա այս ամենի ֆոնին ակտիվանում է ՀՀ երկրորդ նախագահը: Սակայն երկրի վիճակը նրան չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է այն, թե ինչ պետք է լինի Սերժ Սարգսյանից հետո: Ռոբերտ Քոչարյանը մտածում է միայն իր մասին: Ասեմ, սակայն, որ Սերժ Սարգսյանից հետո իր վիճակը լավ չի լինելու, և նա նա էլ լավ գիտի այս մասին:

Առաջին հայացքից, Ռոբերտ Քոչարյանի թիրախն օֆշորների մասնագետն է, որ ամեն ինչի մասնագետ է, բացի տնտեսությունից: Սակայն նրա իրական թիրախը Սերժ Սարգսյանն է: Տարեվերջին Քոչարյանը Սարգսյանին դեղին քարտ ցույց տվեց, ինչին կհետևի երկրորդ նախագահի՝ պարտադրանքով վարչապետ դառնալը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ հայ ազգը եզրագծի մոտ է, սպասելու համբերություն այլևս չունի: «Սակայն զարմանալիորեն ՚համբերատար ենք: Ղրղըզները մեր փոխարեն հիմա մի քանի անգամ տապալած կլինեին իշխանությանը: Սրանք որդնած են էն գլխից՝ նարկոդիլլերների բերած նախագահով, կղզում միլիոնատիրոջը «քցած» հերոսով: Եթե սխալ եմ, թող հերքում պահանջեն, դատի տան: Որ Սերժ Սարգսյանը կործանում է իմ երկիրը, ես դա կարող եմ ապացուցել»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, բանաստեղծ, հասարակական գործիչ Մերուժան Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որի իշխանությունները իր քաղաքացիներին ստիպում են հեռանալ երկրից: «Այս ազգն ափսոս է, նրան չպետք է մուրացիկ դարձնել: Այսօրվա իշխանությունում մեկ-երկու գրագետ նախարար կա, սակայն ողբերգությունն այն է, որ իշխանության մեջ շատ են վաշխառուական մտածողությամբ անձինք: Բայց գնալով՝ ավելի վատ իշխանություններ ենք ունենալու: Այժմ գործ ունենք ամենաստոր միավորի հետ: Հայաստանում Հանրապետական կուսակցություն գոյություն չունի: Մեռավ Անդրանիկ Մարգարյանը, նրա հետ հող իջավ նաև այդ կուսակցությունը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գոնե կարող եմ ասել՝ նա ինտելեկտուալ նախագահ էր»՚,- ասաց նա:

Մերուժան Հովհաննիսյանը հոր գերեզմանով երդվեց, որ ինքն ու իր ընտանիքը այսօր ավելի վատ են սնվում, քան սովետական Վլադիմիրյան բանտում: «Իմ թոռը ծառայում է սահմանից մեկուկես կմ հեռավորության վրա, որտեղ ամեն կրակոցը կարող է բախտորոշ լինել: Ինձ ասում են՝ ինչու կապերդ չօգտագործեցիր՝ նրան թիկունք բերելու համար: Ես էլ պատասխանեցի՝ թոռս ծառայում է իր հայրենիքին. կենդ՚անի կմնա՝ հայրենիքի հոտաղ կլինի, կզոհվի՝ հայրենիքի մատաղ: Տարիներ առաջ Արա Սահակյանը, որը հիմա ՀՀ դեսպանն է Ղազախստանում, ինձ գործ խոստացավ, բայց այդպես էլ խոստումը չկատարեց: Հետո ես իմացա, որ նա գործով ապահովում է միայն սաունաներում իրեն անբարոյականներ մատակարարողներին»,- ասաց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում