Saturday, 18 07 2026
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է

Հաղթողն ու պարտվողը հայտնի են. ՀՀԿ-ն հանգիստ չի տա մյուսներին

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ինչպե՞ս կարող են ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն, ՕԵԿ-ը, «Սասնա ծռերն» ու ԲՀԿ-ն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իսկ ՀՀԿ-ն, որը ունի ամենաքաղաքական ռեսուրսը և ընդդիմություն լինելու ամենամեծ ներուժը՝ չմասնակցել:

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ ՀՀԿ ներսում կա երկու կարծիք, բախում: Մի մասն ասում է, որ պետք է մասնակցել դեկտեմբերի արտահերթին, իսկ մյուս մասը՝ որ պետք չէ: Հստակ չէ, թե կուսակցությունն ինչ կոնկրետ մասերից է, նշվում է միայն Շարմազանովի և Աշոտյանի անունը, որոնք ճիշտ են համարում մասնակցելը: Մասնակցելու օգտին է արտահայտվել նաև պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Իսկ ովքե՞ր են, որ մասնակցելը ճիշտ չեն համարում: Ի՞նչ է մտածում, օրինակ, կուսակցության հետ դե ֆակտո կապ չպահող, բայց դե յուրե անդամությունը շարունակող Կարեն Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, որը կարծես թե սառեցրել է անդամությունը ՀՀԿ-ին և դարձյալ սպասում է, թե իրադարձություններն ինչ ընթացք կունենան և ինչ որոշում հարկ կլինի կայացնել՝ մնալ և վերցնե՞լ կուսակցությունը, թե՞ հեռանալ քաղաքականությունից ընդհանրապես կամ ստեղծել նոր ուժ: Ի՞նչ է մտածում Դավիթ Հարությունյանը, որը կուսակցություն է մտել թերևս Ռոբերտ Քոչարյանի հորդորով՝ 2006 թվականին, և գուցե այդ համատեքստում գործում է նաև Քոչարյանի ներկայիս պլանների տրամաբանությամբ:

Միևնույն ժամանակ, հայտնի է ՀՀԿ չորս պատգամավորի դիրքորոշում, որոնք առանձին հայտարարություն էին արել խաղից դուրս լինելու և «այդ խաղերին» չմասնակցելու մասին՝ Միհրան Հակոբյան, Արման Սաղաթելյան, Սամվել Ֆարմանյան և Կարեն Բեքարյան: Նրանք ի՞նչ վերաբերմունք ունեն, թե՞ նույնպես պատրաստվում են դուրս գալ և ստեղծել նոր ուժ կամ մնալ և պայքարել կուսակցության ներսում իրենց մոտեցումները առաջ տանելու համար: ՀՀԿ-ն հայտնվել է իսկապես հետաքրքիր վիճակում: Մասնակցությունը հազիվ թե այդ կուսակցությանը տա թեկուզ 4 տոկոսի շեմն անցնելու հնարավորություն:

Կասկած չկա, որ եթե ՀՀԿ-ն մասնակցի, ապա դառնալու է, ըստ էության, բոլորի թիրախը՝ թերևս բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, քանի որ Փաշինյանին ՀՀԿ-ն այլևս չի սպառնում ոչնչով: ՀՀԿ-ն կարող է մրցակից լինել մյուս բոլոր մասնակից ուժերի համար, և նրանք բոլորը կմիավորվեն ՀՀԿ դեմ՝ առնվազն այդ հարցում անելով նույն բանը: Դա վերջնականապես կոչնչացնի ՀՀԿ-ին: Ըստ այդմ՝ մասնակցությունը կարող է դառնալ ՀՀԿ վերջնականապես ոչնչացման ճանապարհը: Պետք է ենթադրել, որ նրանք, ովքեր չեն ուզում մասնակցել, ունեն այլ ծրագիր, և դա ՀՀԿ-ում, այսպես ասած, իշխանափոխությունն ու գուցե կուսակցության ռեբրենդինգն է, որը նրանց թույլ կտա այդ միջոցով հասնել իրավիճակի, երբ արդեն խորհրդարանի հաջորդ ընտրությանը ռեբրենդինգ արված ՀՀԿ-ն կկարողանա հավակնել ոչ միայն անցողիկ տեղի, այլ ավելի մեծ ներկայացվածության:

Այն, որ ՀՀԿ-ն միատարր չէր, հայտնի էր վաղուց, դեռևս նախորդ տասնամյակից: Ներկայումս իրավիճակն առավել ևս խճճված է, որովհետև, ըստ էության, չկա Սերժ Սարգսյանը: Բայց նա կուսակցության նախագահ է: Դրանով խնդիրը էլ ավելի է բարդանում: Կուսակցության նախագահի պաշտոնը զբաղված է, բայց կուսակցության նախագահը հայտնի չէ, թե ինչով է զբաղված: Ըստ այդմ՝ բոլորը, այսպես ասած, փշի վրա են՝ աչքի առաջ ունենալով ապրիլի 23-ը, երբ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարական ներկայացնել: Ոչ ոք չգիտե, թե Սերժ Սարգսյանն այս անգամ ինչ կորոշի ՀՀԿ մասով:

Բանն այն է, որ անգամ իշխանությունից զրկված լինելով, ՀՀԿ-ն առանցքային նշանակություն ունի հայաստանյան ներկայիս քաղաքական իրավիճակում: Ինչպիսին էլ լինի ձայների հարաբերակցությունը արտահերթ ընտրությանը, մասնակցի ՀՀԿ-ն, թե չմասնակցի ընդհանրապես, միևնույն է, ՀՀԿ-ն քանի կա՝ քաղաքական ուղենշման կամ կանխորոշման առումով լինելու է երկրորդը, նոր իշխանությունից հետո, որքան էլ տրոհվի, մասնատվի կամ պառակտվի: Դա բխում է ոչ թե ՀՀԿ ուժից, այլ այն պարզ հանգամանքից, որ Հայաստանի ներկայիս քաղաքական իրականությունը հակադիր է այն իրականությանը, որ ձևավորել էր ՀՀԿ-ն: Այդ իմաստով, նոր իրականության մեջ կա միայն Նիկոլ Փաշինյան, իսկ դրանից դուրս՝ միայն ՀՀԿ:

Սա առաջին հայացքից պարադոքսալ կամ տարօրինակ է, սակայն գործնականում հեղափոխական փոփոխության տրամաբանությանը համահունչ: Ըստ այդմ՝ չի մնում որևէ այլ դաշտ, և մնացյալ ուժերը ինչպիսի տոկոսներ էլ հավաքեն, ինչպիսի հաջորդականությամբ էլ դասավորվեն, ըստ էության գտնվելու են, այսպես ասած, օդից կախված վիճակում, քանի որ գետնի վրա տեղ ունեն միայն Փաշինյանն ու ՀՀԿ-ն: Այլ կերպ ասած՝ այդ իրավիճակը խնդիր է բոլորի համար՝ բացի հաղթող Փաշինյանից և պարտված ՀՀԿ-ից:

Եթե փիլիսոփայորեն մոտենանք իրավիճակին, ապա քաղաքականությունն, ըստ էության, հաղթողների և պարտվողների հաջորդականության գործընթացն է, և այստեղ ստացվում է, որ կա դրա երկու մասնակից՝ հաղթող Փաշինյանը՝ հանրության հետ, և ՀՀԿ-ն: Այստեղ է, որ չնայած ակնառու պարտությանն ու իշխանազրկմանը, ՀՀԿ-ն որպես միավոր մնում է պահանջված, ըստ այդմ՝ խորտակվող նավը լքելու մտադրություններին զուգահեռ՝ այդ միավորի ներսում բավականին լարված պայքար է սպասվում գերակա դիրքի համար, և արտահերթ ընտրությանը մասնակցել-չմասնակցելու հարցը դիտարկվում է հենց այդ շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում