Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 95 տոկոսը: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն: Հանրաքվեին մասնակցությունը գերազանցել է 55 տոկոսը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան ավարտվել է Սահմանադրության նոր նախագծի շուրջ երկօրյա հանրաքվեն:
Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ընտրատեղամասերի փակումից 72 ժամ անց՝ հայտնում է BBC-ն:
Երկրի նոր Հիմնական օրենքի նախագիծը կազմված է 247 հոդվածից: Եթե փաստաթուղթն ընդունվի, կարգելվի քաղաքական կուսակցությունների ստեղծումն ու քաղաքական գործունեությունը կրոնական սկզբունքով, ինչպես նաև երկիրը չի ունենա խորհրդարանի վերին պալատ:









































