Փարիզում ձերբակալվել է «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին՝ նախկին ընկերուհուն ծեծի ենթարկելու կասկածանքով: Այդ մասին հաղորդել է L’Express-ը:
Հաղորդվում է, որ վեճը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին: Նաև նշվում է, որ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել: Ներկա դրությամբ Նասերին ու նրա ընկերուհին ձերբակալված են:
Նասերին բազմիցս մեղավոր է ճանաչվել խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու, արագության գերազանցման, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու և այլ իրավախախտումների համար: Մի անգամ տաքսու վարորդը փակել էր Նասերիի ճանապարհը, որի հետևանքով նա հայտնվել էր խցանման մեջ: Նասերին դուրս էր եկել ավտոմեքենայից և սկսել վիրավորել տաքսու վարորդին, հետո արձակել էր տաբատն ու ցուցադրել սեռական օրգանները:







































