ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է, որ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է մասնակցել Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիին:
«Մոնտրում պետքարտուղար Քերին կմասնակցի ՄԱԿ-ի՝ նախարարական մակարդակով կազմակերպվելիք Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողովին, որը նաև հայտնի է «Ժնև-2» անունով»,- ընդգծել է Փսակին:
Բացի այդ, հայտնի է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը կկայանա «Ժնև-2» համաժողովի ընթացքում:









































