Ուկրաինացի պատգամավորները ցանկանում են արգելել տարօրինակ անուններով երեխաներին կոչելը: Համապատասխան օրինագիծն արդեն գրանցվել է խորհրդարանում: Եթե այն ընդունվի, ապա Ուկրաինայում այլևս ոչ մի երեխա չի կրի Եվրամայդան, Օֆելյա կամ Կնյազ անունները:
Փաստաթուղթը Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ է նախատեսում:
Սակայն ծնողները դատարան դիմելու հնարավորություն կունենան, եթե ԶԱԳՍ-ի բաժանմունքում հրաժարվեն գրանցել երեխայի անունը:
Օրինագծի հեղինակները բացատրում են, որ այն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Ուկրաինայում որոշ ծնողներ իրենց երեխաներին հեռուստասերիալների հերոսների, տիտղոսների, աստվածաշնչյան թեմատիկայով կամ այլ էկզոտիկ անուններ են տալիս:









































