«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը շարունակում է արդյունավետ մրցաշրջանը:
Ֆուտբոլիստն իր մարզական կարիերայում խփած գոլերի քանակով հատել է 250-ի սահմանը: Սուարեսը 12 գոլ խփել է «Նացիոնալ»-ի, 15 գոլ՝ «Գրոնինգեն»-ի, 111 գոլ՝ «Այաքս»-ի, 73 գոլ՝ «Լիվերպուլ»-ի և 39 գոլ՝ Ուրուգվայի հավաքականի կազմում:










































