Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ` նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը և նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Եվ բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը և կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով վերընշված հանցագործությոնը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում







































