Monday, 08 06 2026
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը

«Իրանական խնդրի կարգավորումը կօգնի հասնել նաև ղարաբաղյան հակամարտության լուծմանը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին կից՝ Բերթոլդ Բեյցի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը:

Պարոն Ռար, Իրանի և համաշխարհային առաջնորդների միջև իրանական միջուկային խնդրի վերաբերյալ  բանակցությունները շարունակվում են, և թվում է՝ հանգուցալուծումն արդեն տեսանելի է: Իրանի հետ համաձայնությունն ի՞նչ հետևանքներ  կարող է ունենալ տարածաշրջանում:

– Այստեղ ես երկու հարց կընդգծեի: Իրանի հարցի լուծումը շատ դրական է լինելու: Իրանը հրաժարվելու է  ատոմային  զենքից և կանգնեցնելու է  ատոմային զենքի արդյունաբերությունը, որի  պարագայում  կարճաժամկետ գործընթացում տարածաշրջանը կխաղաղվի, որովհետև  Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը կզրոյանա,  արդյունքում կհանգստանա նաև Իսրայելը, քանի որ Իսրայելը ներկայումս թերահավատորեն է վերաբերվում կարգավորման ներկայիս  բանակցություններին: Կարծում եմ, որ իրավիճակի կարգավորումը կհանգեցնի ատոմային զենքի չտարածմանը: 

Եթե  այս հարցերի շուրջ գերտերությունները համաձայնության գան, ապա կսկսվի տնտեսական բում՝ խորացված առևտուր Իրանի և Արևմուտքի միջև: Իրանը կսկսի գազ վաճառել Արևմուտքին՝ դառնալով  աշխարհի էներգետիկ քաղաքականության հզոր խաղացողներից մեկը: Իրանի միջոցով կարող են անցնել  էներգակիրները Կասպյան տարածաշրջանի արևելյան հատվածից մինչև Թուրքիա, այսինքն՝  նման նախագծերի հետ են հույսեր կապում եվրոպացիները:

Ես կարծում եմ, որ Իրանի ատոմային խնդրի լուծումը և Արևմուտքի ու Իրանի միջև լավ հարաբերությունների ձևավորումը հանգեցնելու են նրան, որ Իրանը կարողանալու է  ամրապնդել անվտանգությունն աֆղանական տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո,  ուստի կարևոր է, որ  իրանական խնդիրը  լուծվի մինչև Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, որպեսզի Իրանը դրական դերակատարություն ունենա և ոչ բացասական:  

Ռուսաստանի համար  ևս Իրանի հետ համագործակցությունը ատոմային արդյունաբերության և աֆղանական խնդրի կարգավորման շուրջ դրական է.  չէ՞ որ Իրանը ոչ մի պարագայում չպետք է ողջունի, ինչպես նախկինում ընդունված էր ասել, իսլամական տեռորը Հյուսիսային Կովկասում:

Այսինքն՝  բոլոր ուղղություններով լարվածությունը և տարածաշրջանային սպառնալիքները կվերանան, ինչպես նաև կվերանան Ամերիկայի և Ռուսաստանի միջև հակասությունները, ապա նաև հակամարտության սպառնալիքը: Ամփոփելով՝ ասեմ, որ Իրանի ատոմային զենքի շուրջ հակամարտության կարգավորումը դրականորեն կանդրադառնա սիրիական, աֆղանական կոնֆլիկտների հանգուցալուծման և ՌԴ-Ամերիկա հարաբերությունների  վրա: Մերձավոր Արևելքին սպասվում է խաղաղություն ու բարգավաճում, քանի որ իրանական խնդիրը, որը տասը տարի եղել է տարածաշրջանի առանցքային խնդիրը, լուծվում է:

Պարոն Ռար, շատ տեսակետներ են հնչում, որ այս խնդրի հնարավոր կարգավորումը, որը ևս ձեռնտու չէ ՌԴինմեծացնելու է ՌԴԻրան, ՌԴԱրևմուտք, ԻրանՍաուդյան Արաբիա   լարվածությունը, քանի որ ԻրանԱրևմուտք  բանակցություններով և պատժամիջոցների վերացման հեռանկարով  ոգևորված՝ Իրանի  նավթի նախարարը դեկտեմբերի սկզբին ասել էր, որ Իրանը պատրաստ է գնային պատերազմ սկսել՝  մեծացնելով նավթի  արդյունահանումը, եթե նույնիսկ գներն ընկնեն: Նման սցենարներն իրատեսական համարո՞ւմ եք:

– Երբ Իրանը դուրս գա շրջափակումից, կկարողանա Արևմուտքում, Ասիայում վաճառել մեծածավալ գազ ու նավթ, կդառնա հզոր մրցակից և՛  Ռուսաստանի, և՛ Ամերիկայի, և՛ Ղազախստանի, և՛ Ադրբեջանի համար: Իհարկե, Իրանը կմտնի մեծ խաղի մեջ, բայց դա դրական է. թող որ տնտեսական մրցակցություն լինի, քանի որ եթե նույնիսկ մեզ այն դուր չգա, ավելի լավ է, քան պատերազմի վտանգը Մերձավոր Արևելքում: Ուստի այս պարագայում ես կարծում եմ՝  հավանականությունը, որ Իրանի հարցի կարգավորումը կստորադասի ռուսական շահերը, երկրորդական է: 

Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա նրա համար գլխավորն այն է, որ Իրանի շուկան բացվելու է, և այնտեղ առաջին հերթին ռուսական զենք է մատակարարվելու: Ես կարծում եմ, որ այստեղ ՌԴ-ն ավելին կաշխատի, քան նավթի ցածր գնից կկորցնի, իրանական շուկան ևս բաց կլինի ռուսական ապրանքների համար: Իրանը ՌԴ հարևանն է, ավելի շատ Ռուսաստանն է  շահելու այդ կարգավորումից, քան մյուս երկրները: Այստեղ ես կուզեի նշել, որ շահելու են Իրանի բոլոր հարևանները, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, որոնց համար կբացվեն առևտրի մեծ հնարավորություններ: Հնարավոր է՝ այս երկրները դառնան նաև տարանցիկ երկրներ՝ բացի առևտրական լայն հնարավորություններից: Այստեղ ես միայն դրականն եմ տեսնում:

Պարոն Ռար, իսկ Իրանի ատոմային ծրագրի շուրջ համաձայնությունն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանային  այնպիսի հակամարտությունների վրա, ինչպիսիք են ԼՂ հակամարտությունը կամ հայթուրքական հարաբերություններըՏեսակետ կա, որ սրանք կհայտնվեն երկրորդ պլանում, քանի որ Իրանը կհայտնվի գերտերությունների ուշադրության կենտրոնում:

– Ես նախ կասեի, որ Իրանի խնդրի կարգավորումը կօգնի լուծել սիրիական և աֆղանական հակամարտությունները, քանի որ այդ հարցի լուծումն առաջին հերթին Ամերիկա-ՌԴ լավ հարաբերությունների դեմոնստրացիայի արդյունք է: Եթե  այս հարցում այս երկու կենտրոնների միջև լինի համաձայնություն, բնական է, որ այդ երկու կենտրոնները  բոլոր հակամարտություններում համաձայնության  կգան:  Բայց հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները  պետք է այլ  հարթության մեջ լուծվեն, նման հակամարտությունների հանգուցալուծման համար ևս միշտ կարևոր է, որ համաշխարհային գերտերությունները  համաձայնություններ ունենան: Այսինքն՝  կարևորագույնն այն է, որ իրանական խնդրի կարգավորումը կօգնի տարածաշրջանում բոլոր լոկալ հակամարտությունների հանգուցալուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում