2004թ. «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր Անդրեյ Շևչենկոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն արժանիորեն է ստացել պատվաբեր մրցանակը:
«Վճռորոշ եղան, նոյեմբերին կայացած փլեյ-օֆֆի խաղերը: Բոլորից վառ խաղ ցուցադրեց Քրիշտիանու Ռոնալդու: Պորտուգալիայի հավաքականն Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Ռոնալդուն բոլորից շատ էր արժանի «Ոսկե գնդակ»-ին:
Ռոնալդուն առաջատար էր թե՛ իր ակումբի, թե՛ հավաքականի կազմում: Հեշտ չէ լինել այնպիսի ակումբի առաջատար, ինչպիսին «Ռեալ»-ն է:
Եթե նա նման կայուն մրցաշրջան անցկացնի, ապա հաջորդ տարի ևս կարող է ստանալ «Ոսկե գնդակ»-ը: Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես նա հանդես կգա աշխարհի առաջնությունում»:







































