Զոի Սալդանան ու Սեմ Ուորթինգթոնը՝ «Ավատար» ֆիլմում գլխավոր հերոսների դերակատարները, կխաղան դրա բոլոր սիքվելներում: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, դերասանները պայմանագիր են կնքել նոր ֆիլմերում խաղալու վերաբերյալ:
Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել էր, որ իր հաջորդ ֆիլմերում հանդես կգա նաև Սթիվեն Լենգը, որը հանդես էր եկել ֆիլմի առաջին մասում՝ մարմնավորելով գնդապետ Մայքլ Կուորիտչին:
Ֆրանշիզի հաջորդ մասերի սյուժեի մանրամասները չեն հրապարակվում: Բոլոր 3 ֆիլմերի պրոդյուսերությամբ կզբաղվի անձամբ Ջեյմս Քեմերոնը՝ Ջոն Լանդաուի հետ միասին:
![]()









































