ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված դիմումը՝ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշեկնկոյին ազատ արձակելու պահանջով, հավաքել է քննարկելու և արձագանքելու համար անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն:
Դիմումի մեջ նշվում է, որ Տիմեշենկոն արդեն 2.5 տարի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգի քաղբանտարկյալն է, իսկ նրա ձերբակալությունը մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անօրինական է ճանաչվել:
«Մենք Օբամայի վարչակազմին կոչ ենք անում բոլոր օրինական միջոցներն օգտագործել Յուլյա Տիմոշենկոյին անհապաղ ազատ արձակելու համար»,- ասվում է դիմումում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բողոքում են հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ցանկանում են Տիմոշենկոյին տեսնել ազատության մեջ:










































