Թայլանդի վարչապետ Յինգլակ Չիավատը փետրվարի 2-ին նշանակված խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավելի ուշ անցկացնելու հնարավորություն չի տեսնում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նա այս մասին լրագրողներին հայտարարել է Թայլանդի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Հանդիպմանը քննարկվել է թագավորության ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունները հետաձգելու առաջարկը: Ըննդիմության ներկայացուցիչները, որոնք փորձում են հասնել ընտրությունների չեղյալ հայտարարմանը և քաղաքական բարեփոխումեների անցկացմանը ընտրական նոր քարոզարշավից առաջ, ներկա չեն եղել այդ հանդիպմանը:
«Իրավական ոչ մի հիմք չկա ընտրությունների օրը փոխելու համար»,- հաղորդել է Չինավատը:










































