Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ինչպե՞ս է Քոչարյանը պահպանել իր իշխանությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասում է, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Իրան-Հայաստան գազամուղի կառուցման համար «Գազպրոմի» ներդրումների արդյունքում «ՀայՌուսգազարդում» այդ ընկերության բաժնեմասը հասավ 80 տոկոսի: Եվ որ Հայաստանն այդ ծրագրերում ֆինանսական աջակցություն չի ունեցել: Դա եղել է իր նախագահության տարիներին: Այդ ժամանակ հնարավոր չէ՞ր նման ներդրում գտնել և արդյունքում որոշակի էներգետիկ անկախություն ունենալ:

– Հայաստանը կարող էր և ներդրումներ չանել, բայց դա չի նշանակում, որ դա անպայման պետք է «Գազպրոմն» աներ: Իրանն իր աջակցությունն էր առաջարկում, և մենք ունեինք այլընտրանքային տարբերակ: Իրանն առաջարկում էր կառուցել այդ գազատարը և մեզ ասում էր, թե դուք պարզապես գործարկեք ձեր հզորություններն ու պարտքի դիմաց հոսանք տվեք: Եվ Իրանը Հայաստանում սեփականություն ունենալու խնդիր չէր դրել: Հիմա այդպես են ցանկանում կառուցել Մեղրիի ՀԷԿ-ը: Պայմանագրի մեջ նշված է, որ Մեղրիի ՀԷԿ-ը15 տարի պետք է աշխատի Իրանական կողմի համար, դրանից հետո նոր կարող է ծառայել ՀՀ-ի համար: Եվ դրանից հետո եթե անհրաժեշտություն կա, կմտնի մեր էներգետիկ ցանցի մեջ:

– Ռուսաստանը կամ «Գազպրոմը» դեռ ցանկություն չե՞ն հայտնել վերցնել նաև Մեղրիի ՀԷԿ-ը:

– Դա էլ կարող են անել, իհարկե, շատ տեղին հարց է: Այս վերջին գազային պայմանագրով ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ ռուսական էներգետիկ հզորությունները առավելագույնս ծանրաբեռնված լինեն: Այս պայմանագրի դեպքում չես կարող օգտագործես քո էներգետիկ ռեսուրսները: Եվ այս պայմանագրից կարող է պարզվել, որ իմաստ չունի կառուցել Մեղրիի ՀԷԿ-ը: Իսկ 2004թ., երբ սկսվում էր այդ գազատարի կառուցումը, իրանական կողմից նախնական հաշվարկ էր կատարվել, և իրենց առաջարկի շրջանակներում ծրագրում պետք է ներդրվեր մոտ 240 մլն դոլար: Դա 20 տարվա ընթացքում պետք է փոխհատուցվեր էլեկտրաէներգիայի միջոցով: Այդ ժամանակ մի առիթով «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե մենք պետք է խորհրդակցենք նաև «Գազպրոմի» հետ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ գազամուղը պետք է կառուցի ռուսական կողմը:

– Իսկ ինչո՞ւ նման որոշում կայացվեց, կամ հայկական կողմն ինչո՞ւ համաձայնեց այդ տարբերակին:

–  «Գազպրոմը» երբևիցե մրցակիցներ չի սիրել, նա իր մրցակիցներին բոլոր հնարավոր ձևերով շուկաներից հանում է: Ամենայն հավանականությամբ ՀՀ իշխանությունների նկատմամբ քաղաքական կամ տնտեսական լծակներն օգտագործելով է հասել դրան: Ես գտնում եմ, որ այդ ամենը քաղաքական նպատակներ է հետապնդել: Դրանով իշխանությունները կարողացել են իրենց կասկածելի լեգիտիմության պայմաններում մնալ իշխանության: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բացի գազամուղ կառուցելուց կար երկրորդ պայմանավորվածությունը, որ պետք է ավարտին հասցվեր Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ու շահագործումը: Իրանը համաձայնել էր դա անել առանց որևէ նախնական գումարների՝ նորից էլեկտրաէներգիա ստանալու դիմաց: Երբ ռուսական կողմը մտավ այդ պայմանագրի մեջ, պայմանավորվածությունները փոխվեցին: Կիսակառույց 5-րդ բլոկը գնահատվեց մոտ 140 մլն դոլար, ավելի քան 200 մլն դոլար էլ ինքը պետք է ներդներ: 140 մլն-ի դիմաց 2006-2008թթ. գազի գնի թանկացումը սուբսիդավորեցին, և դա նորից քաղաքական նպատակներ ուներ: Այսինքն` «գույք պարտքի դիմաց» սխեման ինչպես մի անգամ աշխատել էր 100 մլն դոլար պարտքի դեպքում, այնպես էլ գործադրվեց այս դեպքում: Ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում և Իրան-Հայաստան գազամուղում արված ներդրումները հետագայում «ՀայՌուսգազարդում» ավելացրեցին «Գազպրոմի» բաժնեմասը: Եվ դրա արդյունքում ՀՀ-ն կորցրեց իր 25 տոկոսը:

– Հայաստանը նաև պարտավորվել էր ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները, ինչը չի կատարում:

– Այո: Պետք է սկսվեր տարեկան 1,1-1,3 մլրդ խորանարդ մետր գազի ներկրումից, և դա հասցվեր մինչև 2,9 մլրդ-ի, փոխարենը էլեկտրաէներգիա մատակարարվեր Իրանին: Բայց չհասավ այդ ծավալներին: Դա հավանաբար նորից «Գազպրոմը» թույլ չի տվել, և իրանական գազից օգտվում է միայն Երևանի ՋԷԿ-ը: Հիշենք նաև Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը, որ իրենք հոսանքի կարիք չունեն և դա արել են զուտ ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների համար: Այստեղ արդեն բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում: Այսինքն` ՀՀ իշխանություններն իրենց գործընկեր Իրանին փաստի առաջ են կանգնեցրել և տված խոստումները չեն կատարել:

– Իրանական գազատարի կառուցման քննարկումները տարվում էին դեռևս ձեր իշխանությունների տարիներին: Այն ժամանակ ինչպե՞ս են եղել քննարկումները, նորի՞ց ռուսական կողմին հանձնելու մտադրություններ կային:

– Ո՛չ: Այն ժամանակ մտադրությունները շատ հստակ էին, որ գազատարը պետք է կառուցվեր և լիներ ՀՀ սեփականությունը: Էներգետիկ այլընտրանքային աղբյուր ունենալու խնդիրը միշտ էլ Հայաստանի առաջ դրված է եղել: Դա ստիպում էր 90-ականների ճգնաժամը, երբ մենք կախված էինք միայն ռուսական գազից, և գազատարն անընդհատ պայթեցվում էր: Եվ դա էր պատճառը, որ մենք միշտ ցանկացել ենք դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ հնարավորությունները: Դա այն ժամանակվա իշխանությունների ռազմավարությունն էր:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում