«Կարիք չկա 1998-2008թթ. ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների կարիք չկա, որովհետև որևէ ենթատեքս ներքաղական այդ գնահատականների մեջ չկա: Իսկ չկա, որովհետև այս ժամանակահատվածում էլ ՀՀԿ-ն եղել է կառավարման համակարգի հենսայուներից մեկը»,- 168.am-ի փոխանցմամբ՝այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճի ու մեղադրանքների մասին:
Նա հիշեցրել է, որ 1998 թ. ընտրություններից հետո կոնֆիգուրացիան եղել է Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան, իսկ 2003թ. նախագահական ընտրություններից հետո իշխանական կոնֆիգուրացիան Քոչարյան -Սերժ Սարգսյան-Անդրանիկ Մարգարյան եռյակն էր, և երկու դպքում էլ երեքից երկուսը ՀՀԿ-ական էին. «Այդ տարիները մեր վերելքի տարիներն էին, մեր ընդհանուր պատմությունն է և կարիք չկա նման սուր գնահատականների»:
Անդրադառնալով խնդրին, թե արդյոք Քոչարյանի ելույթը նշանակում է վերադարձ մեծ քաղաքականություն՝ Աշոտյանը նշել է, որ չի կարծում, թե Քոչարյանը նման մտադրություն ունի. «Նախ՝ Քոչարյանն ինքն է հայտարարել, որ երեք դեպքում կվերադառնա քաղաքականություն՝ երկրի օրհասական վիճակ, հասարակական պահանջ և անձնական որոշում: Երրորդի մասին չգիտեմ, իսկ առաջին երկուսն, ակնհայտ է, որ չկա: Այս դիսկուրսը ավելի շատ քաղաքական դիսկուրս է, բոլոր քաղաքական գործիչները հիշում են տնտեսության մասին այն դեպքում, երբ քաղաքական նպատակներ են ունենում»:
Ըստ Աշոտյանի՝ Քոչարյանի համար լավագույն ժամկետը չէ 2018թ. ընտրությունների համար հիմա բեմ բարձրանալու համար, բարենպաստ ժամանակաշրջան չէ նաև արտաքին քաղաքական առումով, որովետև առկա տարածաշրջանային պասիանսը չի ենթադրում ներքին քաղաքական վերադասավորում
Մանրամասները՝ 168.am-ում








































