Չինական հայտնի դեղամիջոցի պահանջարկի մեծացումը Ղրղզստանում ավանակների կործանման պատճառ է դարձել, որտեղ այդ կենդանիներն աղքատ ֆերմերների համար հիմնական տրանսպորտային փոխադրամիջոցն են, հաղորդում է BBC-ն:
Երկրի կառավարության տվյալներով՝ հինգ տարում ավանակների գլխաքանակը կրճատվել է առնվազն երկու անգամ՝ 77 հազարով 2012-ին և մինչև 33 հազարով՝ 2017-ին: Կենդանիներին Չինաստան են տանում, որտեղ նրանց կաշվից էցզյաո դոնդողն են պատրաստում: Երիտասարդության էլիքսիր համարվող չինական ավանդական բժշկության դեղամիջոցը բարելավում է արյան շրջանառությունը, փրկում վիժումներից և դանդաղեցնում է մաշկի ծերացումը:
Պահանջարկը բավարարելու համար տարեկան շուրջ չորս միլիոն կաշի է անհրաժեշտ: Նախկինում դրանք գնում էին Աֆրիկայից, սակայն երբ այդ երկրներում արգելվեց կենդանիներին արտասահման վաճառել, ուշադրության կենտրոնում Միջին Ասիան հայտնվեց: 2018-ի առաջին յոթ ամսվա ընթացքում Ղրղզստանից 17 հազար ավանակ են դուրս բերել:
Բացի այդ, կենդանիներին տերերից գողանում և ապօրինի Չինաստանին են վաճառում հանցագործները: