Գիտնականներն արհեստական արգանդ աճեցնելու յուրօրինակ մեթոդ են մշակել: Դրա հիմքի համար նրանք վերցրել են կնոջ օրգանիզմի բջիջներ: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Ե՛վ ճապոնացի, և՛ ամերիկացի գիտնականները նորմալ են համարում երեխայի` ինն ամիս արհեստական արգանդում մնալը: Նրանք վստահ են, որ այս պրոցեդուրան ոչ միայն կլուծի անպտղության խնդիրը, այլև այլընտրանք կդառնա նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել հղիության և ծննդաբերության հետ կապված դժվարություններից:










































